Jump to content

Իրանա-սիրիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանա-սիրիական հարաբերություններ
Իրան և Սիրիա

Իրան

Սիրիա

Իրանա-սիրիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իրանի և Սիրիայի միջև։

1980-ական թվականներին Սիրիան Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ գրավեց Իրանի կողմը, և երկրները ձևավորեցին ռազմավարական դաշինք, ինչը զայրույթով ընդունվեց Իրաքում և արաբական այլ երկրներում։ Իրանն ու Սիրիան թշնամական դիրքորոշում են որդեգրել Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի նկատմամբ, ինչպես նաև համատեղ հանդես են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի վարած քաղաքականության դեմ։ Իրանը Սիրիայի տարածքով զենք է մատակարարում Լիբանանում Հեզբոլլահի զինված ջոկատներին[1][2][3]։

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Իրանի կառավարությունը լայնածավալ աջակցություն ցուցաբերեց Բաշար Ասադին՝ իր դաշնակցին օգնելու համար իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ ուղարկելով։ 2011 թվականի մայիսին բրիտանական The Guardian թերթում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լրացուցիչ ուժեր է տեղափոխել Դամասկոս՝ ցուցարարներին ցրելու հարցում սիրիական ոստիկանությանը օգնելու համար[4]։ Իրանի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ կորցնել իր ռազմավարական դաշնակցին[5]։ Իրանը սկսել է զենք մատակարարել Սիրիայի կառավարությանը անկարգությունների դեմ պայքարելու համար, ինչպես նաև օգնություն է ցուցաբերել հետախուզական գործակալություններին։ Իրանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Լաթակիայի օդանավակայանում տեղակայված ռազմաբազան[6]։ 2011 թվականի օգոստոսին բրիտանական The Daily Telegraph թերթում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Սիրիայի գաղտնի ոստիկանության նախկին անդամը հայտնել է երկրում իրանցի դիպուկահարների առկայության մասին, որոնք մասնակցում են բողոքի ցույցերի ճնշմանը։ ԱՄՆ կառավարության տվյալներով՝ Մոհսեն Շիրազին (իրանական Ղոդս հատուկ նշանակության ուժերի հրամանատարներից մեկը) ուղարկվել է Սիրիա՝ տեղի անվտանգության ծառայությունները մարզելու համար։ 2011 թվականի հունիսի վերջին Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել էր, որ Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ն և Իսրայելը, ինչպես նաև Իրանի կողմից Սիրիայի գործող կառավարությանը սատարելու մասին։ Իրանի այլ պաշտոնյաներ ևս անվերապահ աջակցություն են հայտնել Բաշար Ասադին։ 2011 թվականի օգոստոսի վերջին Իրանի կառավարությունը մտահոգություն էր հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, Իսկ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հանդես էր եկել հայտարարությամբ, որ Սիրիան պետք է ականջալուր լինի իր ժողովրդի պահանջներին[3]։

Սիրիացի այլախոհ և գիտնական Մուրհաֆ Ժուեժատին պնդել է, որ եթե Բաշար Ասադը պարտվի քաղաքացիական պատերազմում, ապա Իրանը ռազմական մեթոդներով կաջակցի Ալավիների անկախ պետության ստեղծմանը։ 2011 թվականից ի վեր Իրանի զինված ուժերը ակտիվորեն մասնակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին։ Իրանցի զինծառայողները հանդես են գալիս որպես խորհրդատուներ, անվտանգության աշխատակիցներ, հատուկ նշանակության ուժեր և անմիջականորեն մասնակցում են մարտերին։ 2016 - ին Սիրիայում մարտադաշտում իրանցի գեներալների զոհվելու փաստեր են նշվել[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Goodarzi, Jubin. «Iran and Syria». The Iran Primer. U.S. Institute of Peace. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Hezbollah to accept Syria arms 'to break power balance' with Israel – Nasrallah». Russia Today. 2013 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 Nada Bakri, «Iran Calls on Syria to Recognize Citizens' Demands» Արխիվացված 2017-08-06 Wayback Machine, New York Times, 27 August 2011
  4. «Iran helping Syrian regime crack down on protesters, say diplomats» Արխիվացված 2013-05-30 Wayback Machine, Simon Tisdall and foreign staff in Damascus The Guardian, 9 May 2011
  5. Fulton, Will (2013 թ․ մայիսի 6). «How Deeply is Iran Enmeshed in Syria?». U.S. Institute of Peace. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. Iran agrees to fund Syrian military base Արխիվացված 2016-12-04 Wayback Machine The Telegraph, Con Coughlin, 12 August 2011
  7. «Iran general died in 'Israeli strike' in Syrian Golan - BBC News». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Iran's Generals Are Dying in Syria | The New Yorker». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.