Իվան Նաումենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Նաումենկո
բելառուս․՝ Iван Якаўлевiч Навуменка
2010. Stamp of Belarus 03-2010-02-08-m.jpg
Ծնվել էփետրվարի 16, 1925(1925-02-16)[1]
ԾննդավայրVasilievičy, Բելառուս
Վախճանվել էդեկտեմբերի 17, 2006(2006-12-17) (81 տարեկանում)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
Մասնագիտությունգրող և գրականագետ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Belarus.svg Բելառուս
ԿրթությունԲելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան
ՊարգևներՀոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
Ivan Navumienka Վիքիպահեստում

Իվան Յակովլևիչ Նաումենկո (բելառուս․՝ Iван Якаўлевiч Навуменка, 16 փետրվարի, 1925, Վասիլևիչի (ներկայում՝ Ռեչիցայի շրջան, Գոմելի մարզ, Բելառուս) – 17 դեկտեմբերի, 2006, Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ։ Բելառուսի գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1980)։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)։ Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1978), Բելառուսի ժողովրդական գրող (1995), Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1985-1990), ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1957)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Նաումենկոն ծնվել է 1925 թվականի փետրվարի 16-ին Վասիլևիչի քաղաքում (ներկայում՝ Ռեչիցայի շրջան, Գոմելի մարզ, Բելառուս), երկաթուղայինների ընտանիքում։

Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1942 թվականի հունվարից եղել է կոմերիտմիության ընդհատակում, ապա պարտիզանների շարքում։ 1943 թվականի դեկտեմբերին զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ Ճակատամարտերի է մասնակցել Լենինգրադի ու Ուկրաինայի 1-ին ռազմաճակատներում։

1945 թվականի դեկտեմբերից եղել է Մոզիրի «Бальшавік Палесся» շրջանային թերթի թղթակից, իսկ 1951 թվականից թղթակցել է հանրապետական «Звязда» թերթին։

Հեռակա կարգով ավարտել է Բելառուսի Վ. Լենինի անվան պետական համալսարանն (1950) ու նույն համալսարանի ասպիրանտուրան (1954)։

Աշխատել է որպես «Маладосць» ամսագրի արձակ բաժնի վարիչ (1953-1958), 1954-1973 թվականներին Բելառուսի Վ. Լենինի անվան պետական համալսարանի ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, բելառուսական գրականության ամբիոնի վարիչ։ 1973-1982 թվականներին եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, 1982-1992 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ 1985-1990 թվականներին եղել է Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1985-1990 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։

1992-2002 թվականներին եղել է Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահության խորհրդական։ 2002 թվականից Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող[2]։

Իվան Նաումենկոն հրատարակել է շուրջ 200 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 10 մենագրություն։ Ուսումնասիրել է Յանկա Կուպալայի, Յակուբ Կոլասի, բելառուս մի շարք այլ գրողների ստեղծագործությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստր - Վալերիա Իվանովնա Նաումենկո, բժիշկ-ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Բելառուսի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի դեցենտ,
  • Դուստր - Տատյանա Իվանովնա Նաումենկո, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Գնեսեինիների անվան երաժշտության ակադեմիայի երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր։

Գիտական մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Навуменка, І. Я. З глыбінь жыцця ։ Крытычныя эцюды аб творчасці Якуба Коласа / І. Я. Навуменка. — Мінск ։ Дзяржвыдат, 1960. — 110 с.
  • Навуменка, І. Я. Пiсьменнiкi-дэмакраты / І. Я. Навуменка. — Мінск ։ Народная асвета, 1967. — 115 с.
  • Навуменка, І. Я. Кніга адкрывае свет ։ Літаратурна-крытычныя артыкулы / І. Я. Навуменка. — Мінск ։ Мастацкая літаратура, 1978. — 302 с.
  • Навуменка, І. Я. Янка Купала ։ Духоўны воблік героя / І. Я. Навуменка. — 2-е выданне, дапоўненае. — Мінск ։ Вышэйшая школа, 1980. — 205 с.
  • Навуменка, І. Я. Якуб Колас ։ Духоўны воблік героя / І. Я. Навуменка. — 2-е выданне, дапоўненае. — Мінск ։ Выдавецтва БДУ, 1981. — 240 с.
  • Навуменка, І. Я. Элементы міфалогіі ў паэзіі Янкі Купалы і Якуба Коласа / І. Я. Навуменка. — Мінск ։ Навука і тэхніка, 1988. — 38 с.
  • Навуменка, І. Я. Вінцэнт Дунін-Марцінкевіч / І. Я. Навуменка. — Мінск ։ Навука і тэхніка, 1992. — 216 с.
  • Навуменка, І. Я. Адраджэнне славян і творчасць В. Дуніна-Марцінкевіча / І. Я. Навуменка. — Мінск ։ Навука і тэхніка, 1993. — 32 с.
  • Навуменка, І. Я. Максім Багдановіч / І. Я. Навуменка. — Мінск ։ Беларуская навука, 1997. — 141 с.
  • Навуменка, І. Я. Ранні Кузьма Чорны (1923—1929) / І. Я. Навуменка. — Мінск ։ Беларуская навука, 2000. — 94 с.
  • Навуменка, І. Я. Вывучэнне творчасці Максіма Багдановіча ў школе / І. Я. Навуменка. — Мінск ։ Беларуская навука, 2001. — 154 с.
  • Навуменка, І. Я. Якуб Колас ։ Нарыс жыцця і творчасці / І. Я. Навуменка. — 2-е выданне, са змяненнямі. — Мінск ։ Народная асвета, 2003. — 205 с.
  • Навуменка, І. Я. Змітрок Бядуля / І. Я. Навуменка. — 2-е выданне. — Мінск ։ Беларуская навука, 2004. — 226 с.

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի մայիսմեկյան շքերթի ժամանակ. Յանկա Սիպակով, Իվան Նաումենկո, Նինա Մաևսկայա, Բորիս Սաչենկո, Յուրի Սվիրկո

Իվան Նաումենկոն հայտնի է որպես արձակագիր։ Առաջին պատմվածքը տպագրվել է 1955 թվականին («Маладосць» ամսագիր)։ Լույս են տեսել ավելի քան 80 արձակ ժողովածուներ։

Իվան Նաումենկոյի ստեղծագործությունների գլխավոր թեման Հայրենական Մեծ պատերազմն է, ինչպես նաև մտավորականության կյանքը, բնությունը, մանուկների աշխարհը։ Այս թեմաներն իրենց արտացոլումն են գտել Իվան Նաումենկոյի «Сасна пры дарозе» (1962), «Вецер у соснах» (1967), «Сорак трэцi» (1973), «Смутак былых начэй» (1979), «Асеннiя мелодыi» (1987) և այլ ստեղծագործություններում։ Ռոմանտիկական տրամադրությամբ են համակված «Хлопцы-равеснiкi» (1958), «Таполi юнацтва» (1966, Բելառուսի Լենինյան կոմերիտմիության մրցանակ, 1967 թվական)[3] գրքերը։

Գրական մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բելառուս․՝ «Семнаццатай вясной» («Տասնյոթերորդ գարնանը») (1957)
  • բելառուս․՝ «Хлопцы-равеснікі» («Հասկակից տղաներ») (1958)
  • բելառուս․՝ «Верасы на выжарынах (1960)
  • բելառուս․՝ «Бульба» («Կարտոֆիլ») (1964)
  • բելառուս․՝ «Таполі юнацтва» («Պատանության բարդիները») (1966)
  • բելառուս․՝ «Вераніка : Апавяданні» («Վարենիկա. պատմվածքներ») (1968)
  • բելառուս․՝ «Тая самая зямля» («Այն նույն հողը») (1971)
  • բելառուս․՝ «Замець жаўталісця» («Բուք դեղնատերև») (1977)
  • բելառուս․՝ «Сярэбраныя мхі : Апавяданні і аповесць» («Արծաթե մամուռներ. պատմվածքներ ու վիպակներ») (1983)
  • բելառուս․՝ «Водгулле далёкіх вёснаў : Апавяданні і аповесці» («Հեռավոր գարունների արձագանքը. պատմվածքներ ու վիպակներ») (1989)
  • բելառուս․՝ «Гасцініца над Прыпяццю : Аповесць і апавяданні» («Հյուրանոց Պրիպյատի մոտ. պատմվածքներ ու վիպակներ») (1994)
  • բելառուս․՝ «Дзяцінства. Падлетак. Юнацтва : аповесці» («Մանկություն։ Դեռահասություն։ Պատանեկություն. վիպակներ») (1997; 2000; 2008)
  • բելառուս․՝ «Любімы горад : Аповесць, апавяданні» («Սիրելի քաղաք. վիպակ, պատմվածքներ») (1999; 2001)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բելառուս․՝ «Сасна пры дарозе» («Սոճին ճանապարհի եզրին») (1962; 1975; 1980; 1991; 2001)
  • բելառուս․՝ «Вецер у соснах» («Քամի սոճիներում») (1967; 1975; 1993)
  • բելառուս․՝ «Сорак трэці» («Քառասուներեքերորդը») (1974; 1976; 1996)
  • բելառուս․՝ «Смутак белых начэй: раман, аповесць, апавяданні» («Սպիտակ գիշերների թախիծը. վեպ, վիպակ, պատմվածքներ») (1980)
  • բելառուս․՝ «Летуценнік. Смутак белых начэй» («Երազողը։ Սպիտակ գիշերների թախիծը») (1985)
  • բելառուս․՝ «Асеннія мелодыі: раман, апавяданні» («Աշնանային մեղեդիներ. վեպ, պատմվածքներ») (1987)

Մանկական արձակ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բելառուս․՝ «Вайна каля Цітавай копанкі» («Պատերազմ Տիտովի լճակի մոտ») (1959)
  • ռուս.՝ «Капитан Степь идёт в разведку» (Վ. Մամոնտովի հետ համատեղ) (1982)
  • բելառուս․՝ «Пераломны ўзрост : Аповесці і апавяданні» («Անցումային տարիք։ Վիպակներ ու պատմվածքներ») (1986)
  • բելառուս․՝ «Год карася : Апавяданні» («Կարպի տարի։ Պատմվածքներ») (1988)
  • բելառուս․՝ «Хатняе зайчанё : Апавяданні» («Ընտանի նապաստակը։ Պատմվածքներ») (1998) (Նկաիչ՝ Գ. Սենկովսկի)
  • բելառուս․՝ «Гуканне над верасамі : Аповесці, апавяданні» (2002) (Նկարիչ՝ Վ. Մաքսիմով)
  • բելառուս․՝ «Аповесці, апавяданні» («Վիպակներ, պատմվածքներ») (2009)

Հումորային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բելառուս․՝ «Птушкі між маланак» («Թռչունները կայծակների մեջ») (1982)

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բելառուս․՝ «Падарожжа ў юнацтва: Выбранае» («Ճանապարհորդություն դեպի պատանեկություն։ Ընտիրր երկեր») (1972)
  • բելառուս․՝ «Збор твораў: У 6 т.» («Երկերի ժողովածու 6 հատորով») (1981—1984)
  • բելառուս․՝ «Выбраныя творы. У 2 т.» («Ընտիր երկեր երկու հատորով») (1995—1997)
  • բելառուս․՝ «Збор твораў: У 10 т.» («Երկերի ժողովածու 10 հատորով») (2012 — շարունակվում է)

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան (12 սեպտեմբերի, 1945)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (1985)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (6 ապրիլի, 1985)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1975)
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
  • մեդալներ
  • Բելառուսի Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1967) — «Таполi юнацтва» (1966) գրքի համար
  • Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1972) — «Янка Купала : Духоўны воблiк героя» (1967) ու «Якуб Колас : Духоўны воблiк героя» (1968) մենագրությունների համար
  • Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ մենագրությունների շարքի համար (1997)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին Բելառուսում շրջանառության մեջ է դրվել Իվան Նաումենկոյի ծննդյան 85-ամյակին նվիրված նամականիշ։
  • 2011 հունիսին Իվան Նաումենկոյի անվամբ է կոչվել Մինսկի փողոցներից մեկը։
  • 2011 թվականի հոկտեմբերի 12-ին Մինսկում բացվել է Իվան Նաումենկոյի հուշատախտակ (քանդակագործ՝ Վլադիմիր Սլոբոդչիկով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Науменко Иван Яковлевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Іван Навуменка // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 398—400.
  3. Іван Якаўлевіч Навуменка. Центральная научная библиотека им. Я. Коласа НАН Беларуси

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алейнік, Л. В. Канцэпцыя станаўлення асобы ў трылогіях Івана Навуменкі «Дзяцінства. Падлетак. Юнацтва» і Льва Талстога «Детство. Отрочество. Юность» / Л. В. Алейнік // Беларус. літаратуразнаўства. — 2009. — Вып. 7. — С. 85—92.
  • Васючэнка, П. В. Іван Якаўлевіч Навуменка (Да 80-годдзя з дня нараджэння) / П. В. Васючэнка // Весці НАН Беларусі. Сер. гуманіт. навук. 2000. № 1. — С. 114—115.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]