Իվան Իագուզիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Իագուզիձե
Ծնվել է1775
ԾննդավայրՀարավային Օսիա
Վախճանվել էՎրաստան Թբիլիսի, Վրաստան
Վախճանի վայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղինակ և գրող
Լեզուօսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն

Իվան Իագուզիձե (վրաց.՝ ივანე იალგუზიძე; 1770, գյուղ Զալդա (Հարավային Օսիա) — 1830, օգոստոսի 5, Թբիլիսի, Վրաստան), օսիացի գրող, լուսավորիչ, մանկավարժ։

Օսական գրականության հիմնադիրն է և առաջին օսական գրքերի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Իագուզիձեն ծնվել է 1770 թվականին՝ Ջավայի կիրճում գտնվող Զալդա գյուղում (այժմ՝ Հարավային Օսիա

Ավարտել է սեմինարիան, տիրապետել ռուսերեն և օսերեն լեզուներին։ Աշխատել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանում որպես ուսուցիչ։

1821 թվականին առաջին անգամ հրատարակում է օսերեն լեզվով այբուբեն-գիրք։

Իագուզիձեն ստեղծել է երկու տեսակի այբուբեն. առաջինը գտնվում է Վրացական Ուղղափառ Եկեղեցու վրացական եկեղեցական գրաֆիկի հիման վրա, իսկ մյուսը՝ աշխարհիկ հիմքով։

Իվան Յագուզիձեի բանաստեղծություններից մեզ հասել է միայն տասներորդ, ամենաերկար բանաստեղծությունը՝ «Ալգուզիանի» (օսերեն՝ «Агъуызы кадæг») վերնագրով։

1820 թվականին ստեղծում է օսական տառի համար այբբենարան և վարդապետարան օսերեն լեզվով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]