Իվան Դրոզդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դրոզդով
Ծնվել էօգոստոսի 22, 1880(1880-08-22)
ԾննդավայրՄոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 26, 1939(1939-11-26) (59 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1910)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և բնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Իվան Դրոզդով (ռուս.՝ Иван Георгиевич Дроздов, օգոստոսի 22, 1880(1880-08-22), Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1939(1939-11-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայի մարզի Վեդենսկոյե գյուղում։ 1900 թվականին ընդունվել է Պենզայի գեղարվեստական ուսումնարան, սովորել է Կոնստանտին Սավիցկու մոտ։ Ուսումնարանը ավարտելուց հետո 1904 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարան։ Սովորել է Վլադիմիր Մակովսկու, Իլյա Ռեպինի և Կոնստանտին Սավիցկու մոտ։ 1910 թվականին ավարտել է Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը։ «Վերավաճառողները» և «Զղջումը» նկարների համար ստացել է նկարչի կոչում։ 1911-1912 թվականներին, որպես Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի թոշակառու, այցելել է Իտալիա, Ֆրանսիա և Գերմանիա։

1908 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, ժանրային նկարներ և բնանկարներ։ 1908-1918 թվականներին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի, 1917-1927 թվականներին Արխիպ Կուինջինի անվան նկարիչների միության, 1923-1929 թվականների Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամը և ցուցորդը։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Մահացել է 1939 թվականի նոյեմբերի 26-ին Լենինգրադում` 60 տարեկան հասակում։

Իվան Դրոզդովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտասահմանյան երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.84-85.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. С.156.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.378-380, 383, 384, 399.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.84-85.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 62. — 454 с.