Իսրաֆիլ աղայի բաղնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրաֆիլ աղայի բաղնիք
ՏեսակՀամամ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՂազախ

Իսրաֆիլ աղայի բաղնիք (ադրբ.՝ İsrafil ağa hamamı), երկգմբեթ բաղնիք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Կողթ քաղաքի կենտրոնում, մզկիթի դիմաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղնիքը կառուցվել է 1905-1907 թվականներին Ղըրաղ Քասաման գյուղի բնակիչ և ձեռնարկատեր Իսրաֆիլ աղա Քերբալաևի կողմից։ Շենքը կառուցված է կարմիր աղյուսից ճարտարապետ Մուզաֆար Հուսեյնովի նախագծով[1]։

Շենքն ընդգրկում է ընդհանուր սենյակ, լողասենյակ, լողավազան, հացատուն (չայխանա)։ Ընդարձակ լողասենյակը (30 х 20 մ) բաժանված է երկու մասին՝ առանձնախցերի և ընդհանուր մասի։ Բաղնիքի արտաքին կողմից տեղադրված են փոքր կրպակներ։ Բաղնիքի նման կառուցվածը միաձուլում է եվրոպական և արևելյան նախագծերը, ինչը հաճախ չի հանդիպվում տարածաշրջան այլ նման կառույցների պարագայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]