Իսրայել եպիսկոպոս
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)
| Իսրայել եպիսկոպոս | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ[1] |
| Մահացել է | անհայտ[1] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | հոգևորական |
Իսրայել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), VII դարի հայ եկեղեցական գործիչ։ Եղել է Արցախի Մեծ Կվենք գավառի թեմի եպիսկոպոսը։ Ամրապնդել է Աղվանքի ու Հայաստանի հոգևոր նվիրապետությունների կապը։
Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682֊689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանի (661֊685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորցու (677֊703) և Գարդմանքի Վարազ-Տրդատ իշխանի բանագնաց՝ խաղաղության այցով 680-ական թվականներին եղել է Հոնաց ու Խազարաց աշխարհներում, հաջող բանակցություններից հետո զբաղվել քարոզչությամբ և քրիստոնյա դարձրել հոների ու խազարների զգալի մասին։ Նրանց մեծ իշխանները Հայոց ու Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իրենց հոգևոր առաջնորդ նշանակել Իսրայելին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 413)։ |