Իսրայելի ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի ակվարիում
Տեսակհանրային ակվարիում
ՏեղագրությունԵրուսաղեմ  Իսրայել
Հիմնադրվածհունիսի 19, 2017
Տարածք6500 քառակուսի մետր
Կայքisrael-aquarium.org.il(եբրայերեն) և israel-aquarium.org.il/english(անգլ.)
 Israel Aquarium Վիքիպահեստում

Գոթսման ընտանիքի Իսրայելի ակվարիում, հանրային ակվարիում Երուսաղեմում, Իսրայել։ Բացվել է 2017 թվականի հունիսի 19-ին։ Ակվարիումի ուշադրության կենտրոնում Իսրայելի ծովային միջավայրն է (Կարմիր ծով, Միջերկրական ծով, Գալիլեյան ծով և Մեռյալ ծով)։ Ակվարիումը կառուցվել է Տիշ ընտանեկան կենդանաբանական այգու կողմից (Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի) և գտնվում է դրա կողքին որպես առանձին տուրիստական գրավչություն։ Հանրության լայն շրջանակների համար բացվել է 2017 թվականի սեպտեմբերից[1][2]։

Պատմություն և ակվարիումի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի ակվարիումի մուտքը

2008 թվականին, երբ Բիբլիական կենդանաբանական այգին ընդարձակման համար հողատարածք ստացավ, սկսվեց կենդանաբանական այգու ապագայի պլանավորման երկար գործընթացը, այդ թվում՝ տարածքի ընդլայնման։ Կենդանաբանական այգու միջազգային կենդանաբանական կոմիտեի զեկույցում բերված է երկար և համատեղ հետազոտական գործընթացի արդյունքը։ Որոշվեց, որ առաջին «խարիսխային ծրագրով» Բիբլիական կենդանաբանական այգու ընդլայնված տարածքում կլինի ակվարիում։ Ակվարիումը ստեղծելու որոշումն ուներ մի քանի պատճառներ։ Կենդանաբանական այգու հետագա զարգացման վերաբերյալ քննարկումներին զուգահեռ, ավարտվել և հաստատվել էր Իսրայելի կենսաբազմազանության ազգային ծրագիրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իսրայելում ծովային միջավայրի պահպանմանը։ Այդ նախագծում առաջարկվում էր Իսրայելում ստեղծել առաջին ակվարիումը և բարձրացնել հանրային իրազեկությունը ծովային կենսաբազմազանության և տեսակների պահպանման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում էր, որ ակվարիումում կլինեն բուծման հիմունքներ և կրթական հետազոտություն այդ ոլորտում։ Իսրայելի բնապահպանության նախարարության կողմից մշակված այս ծրագրի առաջարկություններն ընդունվեցին Իսրայելի կառավարության կողմից։

Լինելով Իսրայելում բնության պահպանման առաջատար հաստատություններից մեկը՝ Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգին որոշեց նպաստել Իսրայելում առաջին ակվարիումի ստեղծմանը։ Ակվարիումի ստեղծումը համապատասխանում էր կենդանաբանական այգու ապագայի պլանավորմանը, քանի որ ակվարիումն ամբողջացնում է կենդանաբանական այգին։ Կենդանաբանական այգին Երուսաղեմում և Իսրայելում հիմնական զբոսաշրջային գրավչությունն է և նպաստում է քաղաքի զբոսաշրջությանն ու տնտեսությանը։ Ակվարիումի ստեղծումից և կենդանաբանական այգու տարբեր կարիքներն ու խնդիրները հասկանալուց հետո, այն շարունակում է համալրել գրավչության վայրերը, ինչպիսիք են` «Գիշերային Սաֆարին», Թիթեռների տունը, բնապահպանական ավագ դպրոց և այլն։

Երուսաղեմում ակվարիում ստեղծելու նպատակով կենդանաբանական այգու ղեկավարությունը սկսեց համակողմանի ուսումնասիրություն` հասկանալով, որ կառուցվող ակվարիումը Իսրայելում առաջինն է։ Ի սկզբանե որոշվեց, որ ակվարիումը կենտրոնանալու է Իսրայելի ծովային միջավայրի ներկայացման վրա։ Ծրագիրը ժամանակավոր կոչվեց «Sea Israel» կամ «Yam LeYam»: Նախնական պլանավորման գործընթացի ավարտից հետո Օկլահոմայում համագործակցելով OK Bay Consulting-ի հետ, ծրագիրը ներկայացվել է Նյու Յորքի Գոթսման ընտանեկան հիմնադրամին, որը հաստատել է ծրագիրը և համաձայնել է նվիրաբերել 11 միլիոն դոլար[1]։

Բիբլիական կենդանաբանական այգու գլխավորությամբ, Նյու Յորքից Գոթսման ընտանիքի և Իսրայելից ու ամբողջ աշխարհից այլ դոնորներ համախմբվեցին կենդանաբանական այգու շուրջ, և Երուսաղեմի քաղաքապետարանի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կառույցի արժեքը կազմեց 100 միլիոն շեքել։ Ամբողջ նախագիծը մշակել է ճարտարապետ Ռավիվ Տալը OK Bay Consulting-ի հետ կենդանաբանական այգու աշխատակիցների, խորհրդատուների և մասնագետների աջակցությամբ։

Ակվարիումի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվարիումը կառուցվել է 6500 քմ տարածքում, ունի մուտքի դարպաս և գրասենյակներ։

Մուտքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտքի սրահում կա տեղեկատվական խցիկ և դարակաշար։ Այս սրահում է ներկայացված առաջին ցուցադրությունը` աջ կողմից լողացող հարյուրավոր ձկներով դպրոցական ցուցադրություն։

Իսրայելի պատկերասրահի չորս ծովերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցասրահում ներկայացվում է Իսրայելի ծովերը՝ Գալիլեյան ծով, Կարմիր ծով, Միջերկրական ծով և Մեռյալ ծով։

Միջերկրածովյան ափի ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցադրությունը ներկայացնում է Իսրայելի ծովափը, որը բաժանված է երկու միջավայրի` ժայռոտ ծովափնյա և ավազոտ լողափ։

Discovery ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Discovery ցուցասրահի փոքրիկ ցուցադրություններում ներկայացված են ծովային միջավայրի յուրահատուկ դրսևորումներ։ Առաջին ցուցադրությունում կարելի է տեսնել խորտակված նավի մնացորդներ, փշալարեր։ Բաց լողավազանում կարել է կերակրել սովորական Myliobatoidei-ին։ Լողավազանի շուրջ կան տարբեր ցուցանմուշներ։

Միջերկրածովյան ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը սկսվում է միջերկրածովյան ձկնատեսակների ցուցադրությամբ։ Ցուցադրությունը ներառում է նաև 1500000 լիտր տարողությամբ ավազան՝ ստորջրյա դիտման թունելով և 17 մետր երկարությամբ և 5 մետր բարձրությամբ մեծ դիտասրահով պատուհան։

Սուեզի ջրանցքի կինոսրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրական և Կարմիր ծովերը կապող ցուցասրահը ներկայացնում է չորս րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ, որը բացատրում է Սուեզի ջրանցքի կառուցումը և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությունը։ Ֆիլմը հիմնականում կենտրոնանում է Լեսեպսիյան միգրացիայի երևույթի` Կարմիր ծովից դեպի Միջերկրական ծով տեսակների միգրացիայի վրա։

Կարմիր ծովի առաջին ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցասրահում կարելի է տեսնել հարյուրավոր ձուկ-ծաղրածուների (անմահացել են «Փնտրելով Նեմոյին» ֆիլմում)։ Այդ ձկները բուծվում են Արաբայի ձկնաբուծարանում։

Մեդուզայի ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզաների տարբեր տեսակներ ցուցադրող և հատուկ լուսավորությամբ սրահ է։

Կարմիր ծովի երկրորդ ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում 25 մետր խորությամբ ցուցադրություն է, որը ցույց է տալիս Կարմիր ծովի կորալային խութերը։ Ցուցահանդեսը ներառում է տարբեր տեսակների հարյուրավոր ձկներ։

Այս ցուցասրահում ներկայացվում են խեցգետինների և օձաձկների տեսակներ։

Խեցիների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվարիումն առանձնանում է ամբողջ աշխարհից բերված խեցիների մեծ հավաքածուով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «National aquarium set to make waves in Jerusalem». Israel21c (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  2. «Sea Israel: The Gottesman Aquarium to open in Jerusalem». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.