Հրո Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հրո Երկիր
Isla Grande de Tierra del Fuego

53°59′33″ հվ. լ. 68°34′04″ ամ. ե. / 53.9924° հվ. լ. 68.5677° ամ. ե. / -53.9924; -68.5677Կոորդինատներ: 53°59′33″ հվ. լ. 68°34′04″ ամ. ե. / 53.9924° հվ. լ. 68.5677° ամ. ե. / -53.9924; -68.5677
Տեղագրություն Հարավային Ամերիկա
Երկիր Արգենտինա Արգենտինա
Չիլի Չիլի
Մակերես 47 992 կմ2
Ամենաբարձր կետը 2488 մ
Բնակչություն (2002) 110 000 մարդ
Բնակչության խտությունը 2,292 մարդ/կմ2
##Հրո Երկիր (Արգենտինա)
Red pog.svg
##Հրո Երկիր (Հրո Երկիր)
Red pog.svg

Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո (իսպ.՝ Isla Grande de Tierra del Fuego, թարգմ. Կրակի Երկրի Մեծ Կղզի), կղզի Հարավային Ամերիկայի հարավում, Հրո երկիր արշիպելագում։ Բաժանվում է Մագելլանի նեղուցով որը կազմում է Tierra del Fuego կղզիախմբի մաս։ 1881-ին կղզին բաժանվել է Արգենտինայի և Չիլիի միջև որոնք նախկինում ներկայացրել են պահանջներ կղզու ամբողջ տարածքի համար։ Կղզու արևելյան մասը 29 485 կմ² մակերեսով որը կազմում է ամբողջ կղզու 61,43%-ը և ադմինիստրատիվորեն պատկանում է Չիլիին (Տյերրա դել Ֆուեգո և Չիլիյան Անտարկտիկա պրովինցիա)։ Արևմտյան մասը 18 507 կմ² մակերեսով որը կղզու 38,57%-ն է կազմում պատկանում է Արգենտինային (Tierra del Fuego, Antártida e Islas del Atlántico Sur պրովինցիա)։ Ընդհանուր մակերեսը 47 992 կմ² ինչը նշանակում է, որ այն կղզիների մեջ զբաղեցնում է 29-րդ տեղը։ Գլխավոր քաղաքները երկուսն են, Ուշուայա և Ռիո-Գրանդե որոնք գտնվում են կղզու արգենտինյան մասում։ Կղզու ամենաբարձր կետը Դարվին սարն է (բարձրությունը 2488 մ) Չիլիում։ Կղզու այլ քաղաքներն են Տոլուին (Արգենտինական մասում) և Պորվենիր (Չիլիի մասնում)։

Մարդկանց հնագույն բնակավայրերը սկսել են հայտնվել կղզում ավելի քան 10 հազար տարի հառաջ։ Յագհան ազգության ներկայացուցիչները հավանաբար եղել են այս վայրի ամենահին բնակիչները։ Հայտնաբերված են հնագիտական հուշարձաններ որոնք հավանաբար կապ են ունեցել հենց այդ ազգության հետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել է Ֆերնան Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով (որոշ բացատրություններով դրանք եղել են խարույկներ, ուրիշները գտնում են, որ դրանք եղել են նավակներում հուրհրատող կրակներ) այն անվանել է Tierra del Fuego, որն իսպաներեն բառացի նշանակում է «Հրո Երկիր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».