Իսլան Կոբրով
Իսլան Կոբրով | |
---|---|
սեպտեմբերի 7, 1925 (98 տարեկան) - | |
Ծննդավայր | Ուդմուրտիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Իսլան Կոբրով (ռուս.՝ Ислан Ишматович Кобров, սեպտեմբերի 7, 1925, Ուդմուրտիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ խորհրդային զինվորական, պաշտոնաթող գնդապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 7-ին Կուզնալ գյուղում[1] Վոտսկոյի ինքնավար մարզում։
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1942 թվականի դեկտեմբերին նա զորակոչվել է Կարմիր բանակ, որպես շարքային, կռվել է հրետազորում[2]։ Իր առաջին Փառքի շքանշանի 3-րդ աստիճանը ստացել է 1944 թվականի հունիսի 22-ին, երբ սերժանտ էր։
1944 թվականի օգոստոսի 25-ին աջափնյա Ուկրաինայի ռազմական գործողությունների համար Կոբրովը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։
1945 թվականի հունվարի 20-ին Ի. Շ Կոբրովին 2-րդ աստիճանի Փառքի շքանշան շնորհելու մասին փաստաթուղթ է ստորագրել՝ 1944 թվականի դեկտեմբերի 4-ի- լույս 5-ի գիշերը Դանուբ գետը հաղթահարելու համար։ Սակայն այդ սխրագործության համար պարգևը ստացել է 2016 թվականին[1]։
Պատերազմն ավարտել է հաղթանակից մի քանի ամիս առաջ, ուսմանը վերադառնալու պատճառով։ Ավարտելուց հետո գրեթե երեսուն տարի ծառայել է բանակում, պաշտոնաթող լինելով որպես գնդապետ։
Նա ներկայումս բնակվում է Լատվիայում։ Երկրորդ Փառքի շքանշանը նրան հանձնել է Լատվիայում Ռուսաստանի դեսպան Ա. Ա. Վեշնյակովը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է 3-րդ և 2-րդ աստիճանի փառքի շքանշանով, Կարմիր աստղի երկու շքանշաններով, Հայրենական պատերազմի շքանշանով և շատ կրծքանշաններով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Живущий в Латвии ветеран из Удмуртии получил орден Славы спустя 70 лет после войны». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ В Латвии наградили орденом Славы ветерана ВОВ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ