Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ
ՏեղագրությունԿվազուլու-Նատալ, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաքԴուրբան, Հարավային Աֆրիկա
Կոորդինատներ28°00′ հվ. լ. 32°30′ ավ. ե.HGЯO
Տարածք3 280 կմ²
Հիմնադրված էնոյեմբեր 2000[1]
Ղեկավարող
կազմակերպություն
Իսիմանգալիսոյի իշխանություն
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
Կայքisimangaliso.com(անգլ.)
Քարտեզ
 ISimangaliso Wetland Park Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 914
ռուս..անգլ..ֆր.

Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ (աֆրիկաանս՝ iSimangaliso-vleilandpark), ազգային պարկ ՀԱՀ արևելյան մասում Կվազուլու-Նատալ նահանգում։ Պարկը ընդգրկում է մի շարք բնական համալիրներ, որոնք մշտապես գտնվում են ափամերձ հոսանքների և փոթորիկների ազդեցության ներքո[2]։ 2008 թվականին պարկը փոխեց անվանումը՝ Սենտ-Լուիսից դառնալով Իսիմանգալիսո (անգլ.՝ iSimangaliso Wetland Park)[3]:

Պարկի տարածքում կա ջրաճահճային հանդակների չորս գոտի 2137 32 կմ2 ընդհանուր մակերեսով, որոնք պահպանվում են Ռամսարի համաժողովով։ 1999 թվականից պարկը մտնում է ՀԱՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկար տիեզերքից

Պարկը գտնվում է ՀԱՀ արևելյան ափին։ Այն սկսվում է Դուրբանից 160 կմ հյուսիսից և ձգվում 220 կմ, մինչև Մոզամբիկի սահմանը։ Պարկի գոտու լայնությունը տատանվում է 1-ից մինչև 24 կմ, բացի այդ պարկում ընդգրկվում է ծովային գոտին, ափից 5 կմ լայնությամբ և 155 կմ երկարությամբ։ Պարկի որոշ տարածքներում ծովի մակարդակից բարձրությունը հասնում է 170 մետրի[3]։

Պարկի տարածքը իրենից ներկայացնում է ափամերձ հարթավայր և մայրցամաքային շելֆ։ Ափամերձ հարթավայրը գտնվում է պարկի հյուսիսային մասում, Մոզամբիկի հետ սահմանին և ընդգրկում է Աֆրիկայի ամենախոշոր էստուարային համակարգերից մեկը, որն առանձնանում է ծովից ավազաբլուրներով և ծածկված է բարձրադիր անտառներով։ Ավազաբլուրներն առաջացել են շուրջ 25000 տարի առաջ։ Ներկայումս ավազաբլուրներում հանդիպում են երկու տեսակի լճեր, էստուարային լճեր, որոնց շարքին են դասվում Իսիմանգալիսոն և Կոզին և քաղցրահամ ջրերով լճեր, որոնցից է Սիբային և մի շարք փոքր լճեր։ Երկուսից չորս կիլոմետր լայնությամբ մայրցամաքային շելֆի գոտին ներառում է հարավային Աֆրիկայի միակ կորալային խութերը։ Ստորջրյա խութերը գտնվում են 8-ից մինչև 35 մետր խորության վրա, նրանց միջով անցնում են յոթ ստորջրյա կանյոններ։

Աշխարհագրական տեսանկյունից պարկը դասվում է հարավաֆրիկյան անտառների և սավաննաների շարքին[3]։

Տարածքի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևածագը Իսիմանգալիսոյում
Իսիմանգալիսո

Տարածքի պահպանությունը իրականացվում է 1897 թվականից, երբ Իսիմանգալիսո լճում հիմնադրվեց որսորդական արգելոց։ Տարածքի հատուկ կարգավիճակը, ինչպես նաև պարկի մեջ հետագայում ընդգրկված հարակից տարածքները հաստատվել են 1935, 1956, 1974 և 1984 թվականների ակտերով ու կարգադրություններով։ 1999 թվականին ստեղծվեց ազգային պարկը, որն իր անվանումը փոխեց 2008 թվականին[3]։

1986 թվականից սկսած պարկի տարբեր գոտիները դարձան ռամսարյան պահպանվող օբյեկտներ։ Տոնգալենդի (անգլ.՝ Turtle beaches/Coral reefs of Tongaland) առաջին օբյեկտներից էին կրիաների լողափը և կորալային խութերը, 395,0 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով[4]։ Նույն թվականին նրան միացավ Սենտ-Լուիսի համակարգը (անգլ.՝ St. Lucia System) 1555,0 կմ² մակերեսով[4]։ 1991 թվականին համակարգը համալրվեց Կոզի Բեյի ծովածոցով (անգլ.՝ Kosi Bay) 109,8 կմ² մակերեսով և Սիբայի լճով (անգլ.՝ Lake Sibhayi) 77,5 կմ² մակերեսով[3][4]։ 1990 թվականի հուլիսի 4-ից մինչև 1996 թվականի մարտի 11-ը Իսիմանգալիսո լճի համակարգը գտնվում էր Մոնրոյի ջրաճահճային համակարգի տարածքում և անհետացման վտանգի տակ։

1998 թվականի տվյալներով պարկը ներառում էր 13 հատուկ պահպանվող բնական տարածքներ[3]։

  • Իսիմանգալիսո պարկ (iSimangaliso Park) 125,45 կմ²
  • Սոդվանի պետական անտառ (Sodwana State Forest) 471,27 կմ²
  • Ֆոլս Բեյ պարկ (False Bay Park) 22,47 կմ²
  • Իստերն Շորս պետական անտառ (Eastern Shores State Forest) 128,73 կմ²
  • Սոդվանա Բեյ ազգային պարկ (Sodwana Bay National Park) 11,55 կմ²
  • Քեյփ Վիդալ պետական անտառ (Cape Vidal State Forest) 113,13 կմ²
  • Մաֆելեյնի բնական արգելոց (Maphelane Nature Reserve) 11,03 կմ²
  • Նյալազի պետական անտառ (Nyalazi State Forest) 13,67 կմ²
  • Իսիմանգալիսոյի որսորդական արգելոց (iSimangaliso Game Reserve) 368,26 կմ²
  • Կոսի-Բեյի ափամերձ անտառային արգելոց (Kosi Bay/Coastal Forest Reserve) 217,72 կմ²
  • Լեյք-Սիբայն ջրային արգելոց (Lake Sibhayi Freshwater Reserve) 72,18 կմ²
  • Իսիմանգալիսոյի ծովային արգելոց (iSimangaliso Marine Reserve) 442,80 կմ²
  • Մապուտալենդ ծովային պահպանվող գոտի (Maputaland Marine Protected Area) 397,40 կմ²

Հարավաֆրիկյան-մոզամբիկյան սահմանի հյուսիսային մասում պարկի տարածքին հարում է Պոնտա-դու-Օրու ծովային արգելոցային գոտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://isimangaliso.com/download-file/background-information-document-isimangalisos-gef-project/
  2. 2,0 2,1 «iSimangaliso Wetland Park» (անգլերեն). UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «iSIMANGALISO WETLAND PARK» (PDF) (անգլերեն). United Nations Enviroment Program. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «The Ramsar Sites Database» (անգլերեն). Ramsar Sites Information Service. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Իսիմանգալիսո ջրաճահճային պարկին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ» հոդվածին։