Իսիդորո Մայքեզ
Իսիդորո Մայքեզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1768[1] |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Իսպանիա[1] |
Մահացել է | մարտի 17, 1820[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Գրանադա, Vega de Granada, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, դրամատուրգ և theatre entrepreneur |
Ամուսին | Antonia Prado?[1] |
Isidoro Máiquez Վիքիպահեստում |
Իսիդորո Մայքեզ (Maiquez, մարտի 17, 1768[1], Նոր Կարթագեն, Իսպանիա[1] - մարտի 17, 1820[1], Գրանադա, Vega de Granada, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։
1791 թվականից ելույթ է ունեցել Մադրիդում։ 1799-1801 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆ. Ժ. Տալմային։ 1801 թվականից գլխավորել է «Կանիոս դել Պերալ», 1805-1818 թվականներին՝ «Պրինսիպե» (ընդհատումներով) թատրոնների թատերախմբերը։ Խաղացել է Լոպե դե Վեգայի «Լավագույն ալկալդը թագավորն է», Ալֆիերիի «Բրուտոս Ավագը», Ֆերնանդես դե Մորատինի «Նոր կոմեդիա կամ Սրճարան», «Ծերունին և աղջիկը», Կալդերոնի «Կյանքը երազ է», Շեքսպիրի «Օթելլո» և այլ պիեսներում։ Մայքեզը եղել է ազգային դերասանական դպրոցի ռեֆորմատորը, նրա արվեստը նախապատրաստել է իսպանական թատրոնի վերելքը ռոմանտիզմի դարաշրջանում և 19-րդ դարի 2-րդ կեսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 208)։ ![]() |