Իսահակ Վիրաբյան
Իսահակ Վիրաբյան | |
---|---|
հունվարի 18, 1960 - մայիսի 2, 1992 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Գեղանիստ, Արթիկի շրջան, ՀՍՍՀ |
Մահվան վայր | Էրքեջ, Շահումյանի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ՀՍՍՀ (ԽՍՀՄ), Հայաստան |
Հրամանատարն էր | Կոտայքի 3-րդ վաշտ |
Պաշտոն | հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Էրքեջի ինքնապաշտպանական մարտեր |
Իսահակ Ժորայի Վիրաբյան (հունվարի 18, 1960, Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 1992, Էրքեջ, Շահումյանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1960 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել և հաստատվել է Կոտայքի շրջանի Բալահովիտ գյուղում։ 1967-1977 թվականներին սովորել է Բալահովիտի դպրոցում։ Ուսման ընթացքում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Աբովյան քաղաքի թիվ 30 պրոֆտեխնիկական ուսումնարանը, ապա ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Ուսումը կիսատ թողնելով 1979 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Մուրմանսկ քաղաքում։ Վերադառնալով ծառայությունից, շարունակել է ուսումը և ավարտել այն։ 1984 թվականին եղել է Բալահովտի մշակույթի տան տնօրենը և Աբովյանի շրջկոմում կոմերիտմիության հրահանգիչ[1]։
Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ սկսվում են Արցախյան ազատամարտի օրերը Իսահակ Վիրաբյանը ներգրավվում է այդ պայքարի մեջ, նշանակվում Կոտայքի 3-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցում է սահմանամերձ մարտերին, ապա մեկնում Շահումյանի շրջան, իր հետ տանելով մարդասիրական օգնություն։ Մասնակցում է մի շարք կարևոր և վտանգավոր մարտական գործողությունների։ Փոքրաթիվ ընկերներով գրավում ռազմական նշանակություն ունեցող մի կարևոր բարձունք։ 1992 թվականի մայիսի 2-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թշնամու հետ անհավասար մարտում զոհվում է Իսահակ Վիրաբյանը[1]։
Ի պատիվ Իսահակ Վիրաբյանի, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի դպրոցը կոչվել է իր անունով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Իսահակ Վիրաբյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.