Իսահակ Արմալե
Իսահակ Արմալե | |
---|---|
Ծնվել է | 1879[1] |
Մահացել է | 1954[1] |
Ազգություն | ասորի |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և բանասեր |
Իսահակ Արմալե (1879[1] - 1954[1]), ասորի գրող, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։
Գրել է ասորերեն և արաբերեն։ «Մոնսինյոր Ֆրանսիս Բիկիդի ճանապարհորդությունը դեպի Հայաստան երկիր և Պարսկաստան» (արաբերեն) ուղեգրության մեջ շոշափել է հայագիտական, իրանագիտական, ազգագրական և այլ հարցեր։ «Ականատես» ծածկանվամբ 1919 թվականին հրատարակել է 1915 թվականի Մեծ եղեռնին նվիրված «Քրիստոնյաների տառապանքը» արձակ եղերերգությունը։ Այդ գործից որոշ հատվածներ տպագրվել են հայերեն թարգմանությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 89.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 89)։ ![]() |