Իսաբել Դիաս Այուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսաբել Դիաս Այուսո
իսպ.՝ Isabel Díaz Ayuso
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և communications adviser
Դավանանք կաթոլիկություն[2]
Ծննդյան օր հոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[3][4][5][…] (45 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[3][4][5]
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Isabel Natividad Díaz Ayuso

Իսաբել Նատիվիդադ Դիաս Այուսո (իսպ.՝ Isabel Natividad Díaz Ayuso, հոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[3][4][5][…], Մադրիդ, Իսպանիա[3][4][5]), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ։ Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ և հաղորդակցության հարցերով փոխքարտուղար, կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի մամուլի քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբել Դիաս Այուսոն ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 17-ին մադրիդյան Չամբերի շրջանում. նրա ծնողները աշխատել են բժշկական և օրթոպեդիկ ապրանքների վաճառքի ոլորտում։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի լրագրության ֆակուլտետը և ունի քաղաքական հաղորդակցության և արձանագրության ոլորտում գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան։ 2005 թվականին Ժողովրդական կուսակցության անդամ է դարձել, 2006 թվականին աշխատանքի է անցել Մադրիդի շրջանային կառավարության արդարադատության և ներքին գործերի հարցերով խորհրդական Ալֆրեդո Պրադայի մամուլի բաժնում և ձեռք բերել կառավարության նախագահ Էսփերանսա Ագիրրեի վստահությունը։ Դիաս Այուսոն պատասխանատու էր առցանց հաղորդակցության համար, մասնավորապես, 2015 թվականին Քրիստինա Սիֆուենտեսի ընտրական ընկերությունում ։

2011 թվականին մասնակցել է Մադրիդի ասաբլեայի ընտրություններին, սակայն չի անցել ցուցակով և դարձել է IX գումարման տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր՝ պատգամավոր Էնգրասիա Իդալգոյի հրաժարականից հետո։ Վերընտրվել է 2015 թվականի տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններում։ Մադրիդի X գումարման վեհաժողովում զբաղեցրել է խորհրդարանական խմբի մամուլի քարտուղարի պաշտոնը, վայր է դրել լիազորությունները խորհրդարանում՝ տարածաշրջանային կառավարության նախագահի աշխատակազմում խորհրդականի տեղակալ նշանակվելուց հետո։

2019 թվականի հունվարի 11-ին, կուսակցության նախագահ Պաբլո Կասադոյի նշանակումից հետո, Իսաբել Դիաս Այուսոն 2019 թվականին գլխավորել է կուսակցական ցուցակը Մադրիդի վեհաժողովի ընտրություններում և դրանով դարձել Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության նախագահի թեկնածու։ 2019 թվականի մայիսի 26-ի ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների 22,23 տոկոսը և ստացել 30 տեղ Մադրիդի վեհաժողովում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունից հետո։ Մադրիդի վեհաժողովի նախագահ Խուան Տրինիդադի կառավարության նախագահի պաշտոնում առաջարկել է Իսաբել Դիաս Այուսոյի թեկնածությունը։ Տարածաշրջանային խորհրդարանում կայացած քվեարկության ժամանակ Իսաբել Դիաս Այուսոն Ժողովրդական կուսակցության, «Քաղաքացիներ - Քաղաքացիական կուսակցություն» և «Ձայն» կուսակցությունների աջակցությամբ ստացել է 68 «կողմ» և 64 «դեմ» ձայներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբել Դիաս Այուսո» հոդվածին։