Էսփերանսա Ագիրրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսփերանսա Ագիրրե
իսպ.՝ Esperanza Aguirre
Esperanza Aguirre 32 (3941742274) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն, Liberal Union (Spain, 1983)? (1984), Լիբերալ կուսակցություն (1987) և Ժողովրդի դաշինք (1989)
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան
Ծննդյան օր հունվարի 3, 1952(1952-01-03) (69 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Esperanza Aguirre Gil de Biedma
Ամուսին Fernando Ramírez de Haro, 16th Count of Murillo?
Զավակներ Fernando Ramírez de Haro?
 
Ինքնագիր Firma de Esperanza Aguirre.svg
 
Պարգևներ

Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, gold Medal of the Community of Madrid?, Պերի արևի օդենի մեծ խաչ և Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Էսփերանսա Ագիրրե (իսպ.՝ Esperanza Aguirre y Gil de Biedma, condesa de Bornos, հունվարի 3, 1952(1952-01-03), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է ազնվական ընտանիքից։ 1974 թվականին ամուսնացել է Ֆերնանդո Ռամիրես դե Գարո Վալդեսի հետ, որը Բորնոսի 16-րդ կոմսն էր, նրանք ունեն երկու երեխա։

Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (1974)։ 1976 թվականին պետական ծառայության է անցել Տեղեկատվության և զբոսաշրջության նախարարության տեխնիկական բաժնում։ Եղել է գովազդի և զբոսաշրջության բաժնի պետ։ Ժողովրդավարական կենտրոնի Միության վարչության ժամանակ աշխատել է Մշակույթի նախարարությունում։ 1979 թվականին գլխավորել է Գրականության և կինեմատոգրաֆիայի գլխավոր տնօրենի շտաբը։ 1980 թվականին նշանակվել է Մշակույթի նախարարության Տեխնիկական գլխավոր քարտուղարության հետազոտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ։

1983 թվականից մինչև 1996 թվականը եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 1995 թվականին քաղաքապետ Խոսե Մարիա Ալվարեսը նրան վստահել է առաջին տեղակալի և մամուլի քարտուղարի պաշտոնը։ 1996 թվականի ընտրություններում Էսպերանս Ագիրեն ստացել է սենատորի մանդատը, նույն տարվա մայիսին զբաղեցրել Է Խոսե Մարիա Ասնարի կառավարության կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Կառավարությունը լքել է 1999 թվականի հունվարին` կաբինետի վերաձևավորման ընթացքում։ Նույն թվականի փետրվարին դարձել Է Սենատի նախագահ (Իսպանիայի պատմության մեջ առաջին կինը)։ 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբեր զբաղեցրել է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահի պաշտոնը, այնուհետև մի քանի ամիս աշխատել է կառավարությունում` որպես զբոսաշրջության հարցերով խորհրդական, այնուհետև հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքով իր վստահված ենթակայի` Իգնասիո Գոնսալեսի ձերբակալության պատճառով և տեղափոխվել մասնավոր հատված։ 2019 թվականի սեպտեմբերին Էսպերանս Ագիրեն ծանուցագիր է ստացել` որպես կասկածյալ հոկտեմբերի 18-ին հարցաքննության հրավիրվելով Ազգային դատական կոլեգիայի դատավորի մոտ, որը հետաքննում էր Մադրիդում 2007 և 2011 թվականներին Ժողովրդական կուսակցության ընտրարշավների անօրինական ֆինանսավորման վերաբերյալ կոռուպցիոն գործը[2]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլոս III շքանշանի Մեծ խաչ (1999)
  • Կաթոլիկ Իզաբելլայի շքանշանի Մեծ խաչ (2004)
  • Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչ (2004, Իսպանիա)
  • Պատվո լեգեոնի շքանշանի սպա
  • Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Г. И. Aguirre y Gil de Biedma, Esperanza // Учебный испанско-русский лингвострановедческий словарь-справочник. — М.: Высш. шк., 2006. — С. 22. — 656 с. — 3000 экз. — ISBN 5-06-004248-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MCNBiografias.com
  • Cattini, Giovanni C. (2011). «Historical revisionism». Transfer: journal of contemporary culture (Valencia: Servei de Publicacions de la Universitat de València) (6): 28-38. ISSN 1886—2349.
  • Drake Escribano, Virginia. Esperanza Aguirre. La presidenta. 2006. La esfera de los libros.