Իոննա Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոննա Ավագյան
Իոննա Ավագյան.jpg
Ծնվել էհունվարի 27, 1940(1940-01-27)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 17, 2011(2011-05-17) (71 տարեկանում)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Ամուսին(ներ)Վիգեն Ավագյան
Երեխա(ներ)Վահագն Ավագյան, Լիլիթ Ավագյան


Իոննա Ավագյան (հունվարի 27, 1940, Երևան-մայիսի 17, 2011, Երևան), հայ ազգագրագետ, Հայաստանի Պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, հայկական գորգերի փորձագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի հունվարի 27-ին, Երևան քաղաքում: 1948-1958 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում: 1959 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: 1965 թվականին, ավարտելով ինստիտուտը, աշխատանքի է անցել Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ: Նրա ուսումնասիրության առարկան եղել է հայկական գորգերի տիպաբանությունը: Իոննա Ավագյանը ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հանձնաժողովի գորգագետ- փորձագետն էր: ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ մասնակցել է Հայաստանի հանրապետության բազմաթիվ թանգարանների՝ Ազգային պատկերասրահի, Երևան քաղաքի պատմության, Սարդարապատի Ազգագրության և Ժողովրդական արվեստի ֆոնդերի գույքահաշվառման աշխատանքներին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կովկասյան գորգեր» ալբոմի ազգագրագիտական հոդվածների հեղինակ է:

2000 թվականից ուսումնասիրել է հայերեն արձանագրությամբ գորգերը: 2010 թվականին Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակվել է «Հայերեն արձանագրությամբ գորգեր» ալբոմ-կատալոգը՝ ըստ թանգարանի հավաքածուի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իոննա Ավագյան, Հայերեն արձանագրությամբ գորգեր, Հայաստանի պատմության թանգարան, 2010, Երևան, 88 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]