Իոլանտա Լոթե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոլանտա Լոթե
Ի ծնե անուն՝լեհ.՝ Jolanta Lothe
Ծննդյան թիվ՝ապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2]
Ծննդավայր՝Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝ապրիլի 1, 2022(2022-04-01)[3] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Վարշավա, Լեհաստան[3]
Քաղաքացիություն՝ Լեհաստան
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
Silver Medal for Merit to Culture – Gloria Artis‎ և Bronze Medal for Merit to Culture – Gloria Artis‎
IMDb։ID 0521445

Իոլանտա Լոթե (լեհ.՝ Jolanta Lothe, ապրիլի 19, 1942(1942-04-19)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2022(2022-04-01)[3], Վարշավա, Լեհաստան[3]), լեհ թատրոնի և կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոլանտա Լոթեն ծնվել է 1942 թվականի ապրիլի 19-ին Վիլնյուսում։ Դերասանուհի Վանդա Ստանիսլավսկա-Լոթեի դուստրն է։ Դերասանական կրթությունը ստացել է Վարշավայի պետական բարձրագույն թատերական դպրոցում, որն ավարտել է 1966 թվականին։ Եղել է թատրոնի դերասանուհի Վարշավայում։

Մահացել է 2022 թվականի ապրիլի 1-ին[4]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 - Բարբարա և Յան (Barbara i Jan), գոմի աշխատող (միայն 6-րդ սերիայում)
  • 1965 - Walkover, աղջիկ ձայնագրման ստուդիայում
  • 1966 - Մարիսիա և Նապոլեոն (Marysia i Napoleon), Մարիսիայի ծանոթը բարում
  • 1966 - Պրոֆեսոր Տուտկայի ակումբը (Klub profesora Tutki), անհավատարիմ կին (միայն 3-րդ սերիայում)
  • 1967 - Յուլիա, Աննա, Գենովեֆա... (Julia, Anna, Genowefa), Իրմա Ձիվիշուվնա՝ Աննայի ընկերուհին
  • 1968 - Կորն գաղտնաբառը (Hasło Korn), Վանդա՝ Բրացկու հարսնացուն
  • 1969 - Նոր (Nowy), սոցիալական բաժնի աշխատող
  • 1969 - ճանճերի որս (Polowanie na muchy), խմբագիր Բասիան` Նեպորենտում
  • 1969 - Միայն զոհվածը պատասխան կտա (Tylko umarły odpowie), Մոնիկա Կուլիգ՝ Ռենատայի ընկերուհին
  • 1970 - Չվերթ (Rejs), աղջիկ, որը քայլում է լողազգեստով
  • 1970 - Պրոմ (Prom), սովետական կոմենդանտի քարտուղարուհի
  • 1970 - Սեզոնի իշխանը (Książę sezonu), Յադվիգա՝ տնօրենի «զարմիկը»
  • 1970 - Դոկտոր Էվա (Doktor Ewa), Բուժքույր Գենովեֆա Կլոս
  • 1970 - Բնապատկեր հերոսի հետ (Pejzaż z bohaterem), գնացքի ուղևորուհի
  • 1971 - Անհանգիստ հյուր (Kłopotliwy gość), Պիոտրովսկու աշխատակցուհին
  • 1972 - Ժամում 150 կմ (150 na godzinę), Ջիմիի ծանոթը
  • 1973 - Անճոռնի ճուտիկը (Brzydkie kaczątko), բորտուղեկցորդուհի
  • 1973 - Ճանապարհ (Droga), մոթելի բարմենուհի (միայն 4-րդ սերիայում)
  • 1973 - Պրոֆեսորը ճանապարհի վրա (Profesor na drodze), երեկոյան քոլեջի ուսանողի կինը
  • 1974 - Ջրհեղեղ (Potop), Տերկա Գաշտովտովնա-Պացուլյանկա
  • 1974 - Վարդ չկա առանց կրակի (Nie ma róży bez ognia), Կորբաչևսկայա
  • 1976 - Սևահերը երեկոյան պահին (Brunet wieczorową porą), գանձապահ կինոթատրոնում
  • 1976 - Մայրուղուց հեռու (Daleko od szosy), Լյոլյա, մարմնավաճառ (միայն 2-րդ սերիայում)
  • 1976-1977 - Լեհական ուղիներ (Polskie drogi), Ուրսուլա՝ Կուրասի կինը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոլանտա Լոթե» հոդվածին։