Իշտվան Տարլոշ
Իշտվան Տարլոշ | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք, անկախ քաղաքական գործիչ և Fidesz–KDNP? |
---|---|
Կրթություն՝ | Árpád Gimnázium? (1966), Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1973) և Ybl Miklós Építőipari Műszaki Főiskola? (1982) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քաղինժեներ |
Ծննդյան օր | մայիսի 26, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կայք՝ | tarlosistvan.hu |
Պարգևներ | |
Իշտվան Տարլոշ (հունգ.՝ Tarlós István, մայիսի 26, 1948, Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[1]), հունգարացի քաղաքական գործիչ, 1990-2006 թվականներին եղել է Բուդապեշտի III շրջանի քաղաքապետ։ Բուդապեշտի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010-2019 թվականներին։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ի քաղաքապետի ընտրություններում պարտվել է ընդդիմության թեկնածու Գերգեյ Կարաչոնին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1971 թվականներին ուսանել է Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանում, իսկ երկու տարի անց ստացել է Դյերում քաղաքացիական շինարարության մասնագիտացման դիպլոմ։ Իշտվան Տարլոշը շինարարության ոլորտում աշխատել է ավելի քան 15 տարի, իսկ 1980-ականների վերջին կնոջ՝ Սեսիլիա Նագիի հետ ղեկավարել է ճարտարապետական բյուրոն։
1989 թվականին Հունգարիան ժողովրդավարությանը անցնելուց հետո ընտրվել է «Ազատ դեմոկրատների դաշինքի» անդամ և 1990 թվականին «Ֆիդես՝ Հունգարական քաղաքացիական միության» աջակցությամբ դարձել Բուդապեշտի III շրջանի քաղաքապետ։ 1994 թվականին լքել է իր կուսակցությունը «Հունգարական Սոցիալիստական կուսակցության» հետ կոալիցիա կազմելու որոշումից հետո։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է անկուսակցական թեկնածու և երեք անգամ վերընտրվել է Բուդապեշտի III շրջանի քաղաքապետ՝ «Ֆիդեսի» և «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության» աջակցությամբ։
2006 թվականի հոկտեմբերի 1-ին Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում Իշտվան Տարլոշը առաջադրվեց որպես «Ֆիդեսի» և ՀԴԿ-ի ընդհանուր թեկնածու։ Նա ստացել է ընտրողների ձայների 45,20 %-ը, իսկ գործող քաղաքապետ Գաբոր Դեմսկին ստացել է 46,86 %-ը[4]։ 2006 թվականից մինչև 2010 թվականը Բուդապեշտի քաղաքային խորհրդում նա եղել է «Ֆիդես» կուսակցության նախագահը։ Քաղաքապետի ընտրություններում 2010 թվականի հոկտեմբերի 3-ին ստացել է ձայների 53,37 %-ը, Չաբա Հորվաթը ստացել է ձայների 29,47 %-ը[5]։
Իշտվան Տարլոշի լիազորությունների ժամկետի ընթացքում, ի թիվս այլ բաների, շահագործման է հանձնվել Բուդապեշտի մետրոպոլիտենի չորրորդ գիծը։ Նրա գործունեության քննադատության թվում էր այն, որ տեղի ունեցավ Բուդապեշտի նոր թատրոնի տնօրենի վիճահարույց նշանակումը, իսկ 2013 թվականին Բուդապեշտում հայտնվեց գրող Սեսիլ Տորմեյի անվան փողոցը, որը համակրում էր ֆաշիզմին։ 2014 թվականի հոկտեմբերի 12-ի տեղական ընտրություններում Իշտվան Տարլոշը ստացել է ընտրողների 49,06 %-ը և մնացել քաղաքապետի պաշտոնում, իսկ նրա հաջորդ ժամկետը երկարացվել է մինչև հինգ տարի[6]։
Իշտվան Տարլոշը երեք չափահաս երեխաների հայր է և ունի վեց թոռ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ https://888.hu/ketharmad/tarlos-a-jaratritkitas-koruli-ellenzeki-hiszti-vihar-a-biliben-4065743/
- ↑ FAZ.net 14. Oktober 2019: Die Hauptstadt wendet sich gegen Orbán
- ↑ static.valasztas.hu
- ↑ static.valasztas.hu
- ↑ static.valasztas.hu
- ↑ Artikel vom 8. August 2013 (ungarisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Տարլոշ» հոդվածին։ |
|