Իշայա Բաքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Իշայա Բաքո
Ծնվել էդեկտեմբերի 30, 1986(1986-12-30) (36 տարեկան)
ԾննդավայրԿադունա, Նիգերիա
ԿրթությունCovenant University? և London Film School?
ՔաղաքացիությունFlag of Nigeria.svg Նիգերիա
Մասնագիտացումսցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID ID 4060714

Իշայա Բաքո (անգլ.՝ Ishaya Bako, դեկտեմբերի 30, 1986(1986-12-30), Կադունա, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր և սցենարիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 30-ին, նիգերիական Կադունա քաղաքում, որը լքել է երիտասարդ տարիքում՝ Լոնդոնի կինոդպրոցում սովորելու նպատակով։ Ներկայումս ապրում է Աբուջայում՝ Նիգերիայի դաշնային մայրաքաղաքային շրջանում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Լոնդոնի կինոդպրոցում սովորելու տարիներին Բաքոն ըստ իր իսկ գրած սցենարի նկարահանել է «Հյուսքեր՝ ճաղատ գլխին» («Braids on a Bald Head») վավերագրական կինոնկարը, որը աֆրիկյան կինոակադեմիայի 8-րդ մրցանակաբաշխությունում նվաճել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակը։ Այդ ժամանակից ի վեր նա համարվում է իր սերնդի նորահայտ, արտահայտիչ ձայնը, անդամագրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությամբ մի խումբ ընտրյալ ձեռներեց երիտասարդներով կազմավորված Global Shapers խմբակին[3]։

Բաքոյի Fuelling Poverty վավերագրական կինոնկարում տեքստը կարդում է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր աֆրիկացի նշանավոր գրող Վոլե Շոյինկան։ Նրա հեղինակած ֆիլմերից The Royal Hibiscus Hotel-ը ցուցադրվել է Տորոնտոյի 2017 թվականի միջազգային կինոփառատոնում[4]։

Իշայա Բաքոն «Առյուծասիրտը» (Lionheart (2018) գեղարվեստական կինոնկարի սցենարիստներից է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISHAYA BAKO»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-15-ին։ Վերցված է 2012-12-20 
  2. «Award-winning filmmaker, Ishaya Bako's documentary film, FUELLING POVERTY, Premieres Online»։ December 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2020-ին։ Վերցված է November 25, 2021 
  3. Oladepo Tomi (May 18, 2012)։ «Interview With Ishaya Bako – AMAA Film Award Winner»։ Ventures Africa։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2015-ին։ Վերցված է November 25, 2021 
  4. «Toronto Adds Films From Aaron Sorkin, Louis C.K., Brie Larson»։ Variety։ 15 August 2017։ Վերցված է 16 August 2017 
  5. «Lionheart (2018) - IMDb»