Jump to content

Իշակաթնուկ ձողանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշակաթնուկ ձողանման
Իշակաթնուկ ձողանման
Իշակաթնուկ ձողանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae)
Ենթատրիբա Euphorbiinae
Ցեղ Իշակաթնուկ (Euphorbia)
Ենթացեղ Esula
Վերնատեսակ 'Esula'
Տեսակ Իշակաթնուկ ձողանման (E. virgata)
Միջազգային անվանում
Euphorbia virgata

Իշակաթնուկ ձողանման (լատին․՝ Euphorbia virgata), իշակաթնուկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ, որը տարածված է երկրագնդի բարեխառն-տաք գոտիներում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ցողունները մերկ են, թխագորշ և ունեն 100 սմ բարձրություն։ Տերևները գծային են, կանաչ գույնի՝ հազիվ նկատելի դեղին երանգավորմամբ։ Ծաղկափթթությունը անկանոն հովանոց է, որի կենտրոնում գտնվում է իգական ծաղիկը, իսկ եզրերում՝ արական ծաղիկները։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Յուրաքանչուր բնում տեղավորված է մեկ սերմ։ Սերմերը երկարացած-ձվաձև են, մանր կետային, փայլուն մակերեսով՝ օժտված բարձր ծլունակությամբ։ 1000 սերմը կշռում է մոտավորապես 2,5 գրամ։

Խիստ չորասեր է։ Կարող է աճել բերրիության պայմաններից զուրկ հողերում։

Սերմերից կամ արմատահատվածի բողբոջից ծլած բույսը անմիջապես առաջացնում է ճյուղավորվող առացքային արմատ։ Հողի մակերեսին մոտ՝ գլխավոր արմատի վրա, մեծ մասամբ առաջանում են աճման բողբոջներ, որոնցից տարբեր ուղղություններով դուրս են գալիս հորիզոնական ծլարմատները, որոնց վրա արդեն գերակշռում են պտղաբերող բողբոջները։ Այս բողբոջներից ամբողջ վեգետացիայի ընթացքում առաջանում են նոր բույսեր և նոր ծլարմատներ։ Բազմանում է նաև հասուն սերմերով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի չափավոր ցուրտ շրջաններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «Լույս» Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ ձողանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ ձողանման» հոդվածին։