Ինքնասպանության ամբողջական ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինքնասպանության ամբողջական ուղեցույց
ճապ.՝ 完全自殺マニュアル
Complete Manual of Suicide.jpg
Առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՎատարու Ցուրումի
ՏեսակԻնքնուսուցում
ԺանրQ11295854?
Թեմաինքնասպանություն
Բնօրինակ լեզուճապոներեն
ԼեզուՃապոներեն
ԵրկիրFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
ՀրատարակիչOhta Publishing
Հրատարակման տարեթիվհուլիսի 4, 1993
ԳՄՍՀ4-87233-126-5
OCLC31983007
Կայքohtabooks.com/publish/1993/07/05202311.html

«Ինքնասպանության ամբողջական ուղեցույց» (ճապ.՝ 完全自殺マニュアル), ճապոնացի գրող Վատարու Ցուրումիի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականի հուլիսի 4-ին «Օտա» հրատարակչության կողմից։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ[1][2]։ Գիրքը պարունակում է ինքնասպանության եղանակների մանրամասն նկարագրություններ[2]։

Գրքի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի էջերում մանրամասն նկարագրվում են ինքնասպանության 10 եղանակներ, որոնց թվում են կախաղանը, էլեկտրական հոսանքահարությունն ու ինքնահրկիզումը[2]։ Այս մեթոդները համեմատվում են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ցավերը, արագագործությունը և ձեռք բերված մարմնական վնասվածքները[2]։ Գիրքը պարունակում է առաջարկություններ ինքնասպանության տեղն ընտրելու վերաբերյալ և խորհուրդներ, թե ինչպես խուսափել հայտնաբերումից[2][3]։ Պարունակվում են նաև տեղեկություններ հայտնի ինքնասպանների մասին[2]։ Գիրքը պատկերազարդված է մանգա ոճի գրաֆիկներով և կոմիքսներով[2]։

Հասարակության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը չի արգելվել ճապոնական իշխանությունների կողմից։ Ճապոնիայի որոշ պրեֆեկտուրաներ գիրքը որակել են որպես վնասակար երիտասարդների համար, ինչը հանգեցրել է անչափահասներին գրքի վաճառքի սահմանափակմանը։ 1999 թվականին Տոկիոյի իշխանությունները քննարկել են գրքի վաճառքների սահմանափակման հարցը[2], սակայն այն դեռ ունի ազատ վաճառք։ Արգելքի բացակայությունը բացատրվում է երկու հիմնական գործոններով՝ գրքերի հրատարակման մասով Ճապոնիայի օրենքներով և ճապոնական մշակույթում ինքնասպանության տաբուի բացակայությամբ[2]։

Հայտնի են մի քանի դեպքեր, երբ գիրքը գտնվել Է ինքնասպանների դիակների կողքին[2] (այդ թվում՝ դպրոցականների)։ Գիրքը մեղադրվել է Ֆուձիյամայի ստորոտին գտնվող Աոկիգահարայի անտառում ինքնասպանությունների թվի աճի մեջ, քանի որ հրատարակությունն այն բնութագրում է որպես «իդեալական վայր մահանալու համար»[2]։ Սակայն ոչ մի ինքնասպան չի թողել որևէ հաղորդագրություն, որում միանշանակ ասվեր, որ կյանքից հեռանալու ձևը նա ընտրել է հենց «Ինքնասպանության ամբողջական ուղեցույցի» շնորհիվ[4]։ Այնուամենայնիվ, ըստ Տոկիոյի «Befrienders Worldwide» բաժնի հիմնադիր Յուկիկո Նիսիհարայի, նրանք զանգեր են ստացել այն մարդկանցից, որոնք փորձել են ինքնասպան լինել՝ հետևելով գրքի հրահանգներին[2]։

Ակտիվ քննադատություններից և քննարկումներից հետո հեղինակը հետագայում հրապարակել է երկրորդ գիրքը՝ «Մեր «Ինքնասպանության ամբողջական ուղեցույցը»» (ճապ.՝ ぼくたちの「完全自殺マニュアル」)[5], որտեղ նա հրապարակել է երկրպագուների նամակները և ցասումնալից արձագանքները, որոնք նա ստացել է։ Երկրորդ գիրքը որոշ չափով օգնել է հասարակության ուշադրությունը տեղափոխել տարբեր իրավիճակների վրա, որոնք դրդում են որոշ մարդկանց ինքնասպան լինել, և վեճերը, ի վերջո, դադարել են։ Ավելի ուշ՝ 1994 թվականի նոյեմբերին, «Օտա» հրատարակչությունը հրատարակել է Մասանորի Կասիմուրայի (ճապ.՝ 樫村 政則) (Անհետացման ամբողջական ուղեցույց) գիրքը (ճապ.՝ 完全失踪マニュアル):

2003 թվականին Ֆուկուտանի Օսամուն (ճապ.՝ 福谷 修), գրքից ոգեշնչված, նկարահանել է «Ինքնասպանության ուղեցույց» (ճապ.՝ 自殺マニュアル, անգլ.՝ Suicide Manual) ֆիլմը[6]։

2017 թվականին Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանային դատարանը գիրքը ճանաչել է «տեղեկատվություն, որի տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված է»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Author of Japanese suicide manual has no regrets // Mail & Guardian Online, 13 Jul 2003: «The Complete Manual of Suicide, which was published in 1993 and has sold more than a million copies»
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Jonathan Watts (1999-12-10)։ «Tokyo urged to curb suicide book after spate of deaths»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-07 
  3. Levi F, La Vecchia C, Lucchini F, Negri E, Saxena S, Maulik P. K., Saraceno B (2003)։ «Trends in mortality from suicide, 1965–99»։ Acta Psychiatrica Scandinavica 108 (5): 341–9։ PMID 14531754։ doi:10.1034/j.1600-0447.2003.00147.x 
  4. Zack Davisson The Suicide Woods of Mt. Fuji // SeekJapan 2010. — SeekJapan.
  5. ISBN 978-4-87233-153-0
  6. Jisatsu manyuaru(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. «Решение от 7 июля 2017 г. по делу № 2-195/2017» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]