Jump to content

Ինչ է ցանկանում աղջիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչ է ցանկանում աղջիկը
անգլ.՝ What a Girl Wants
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆիլմ անչափահասների համար և հասունացման պատմություն
Թվականապրիլի 4, 2003 և հունիսի 26, 2003[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Գորդոն[2][3][4][…]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր, Դենիզ դի Նովի և Բիլ Գերբեր
Սցենարի հեղինակԷլիզաբեթ Չենդլեր և Ուիլյամ Դուգլաս-Հոում[5]
ԴերակատարներԱմանդա Բայնս[3][6][4][…], Քոլին Ֆերթ[3][6][4][…], Քելի Փրեսթոն[3][6][7], Օլիվեր Ջեյմս[6], Այլին Աթքինս[6], Աննա Չանսելոր[6], Ջոնաթան Փրայս[6], Սիլվիա Սիմս[6], Քրիստինա Քոուլ[6], Թարա Սամերս[6], Ռոջեր Էշթոն Գրիֆիթս[5], Դևիդ Գյասի[5], Սթիվեն Անդերսոն[5], Սթենլի Թաունսենդ[5], Ջեյմս Գրին[5], Cassie Powney? և Connie Powney?
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՉարլզ ՄակՔլելանդ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՄարոկկո
ԿինոընկերությունWarner Bros.[3]
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ինչ է ցանկանում աղջիկը (անգլ.՝ What a Girl Wants), 2003 թվականի ֆիլմ՝ նկարահանված համանուն պիեսի հիման վրա։

Դաֆնա Ռեյնելդսը ապրում էր հիանալի կյանքով, ուներ իր անհատական ոճը, հիանալի հարաբերություններ մոր՝ Լիբիի հետ։ Չնայած այդ ամեն ինչին, նա զգում էր, որ իրեն ինչ–որ բան չի բավականացնում։ Նա երազում էր մի օր հանդիպել իր հոր հետ, ում մասին նա միայն գիտեր, որ անգլիական արտիստների ընտանիքից էր, շատ էր սիրել Լիբիին 17 տարի առաջ, բայց Լիբին նրան թողել էր, քանի որ նրանք անհամապատասխան զույգ էին։

Եվ ահա Դաֆնան վճռական որոշումով գնում է Լոնդոն և բացահայտում, որ իր հայրը նշանավոր քաղաքական գործիչ, վարչապետի թեկնածու Հենրի Դեշֆուդն է։ Հենրին հրավիրում է Դաֆնային իր տուն և իր կյանք, վտանգելով իր քաղաքական կարիերան։ Չցանկանալով կոպտել հորը՝ Դաֆնան հագնում է ազնվական հագուստ և դեբյուտողի դերով մասնակցում է բրիտանական միջոցառումներին։ Այդտեղ Դաֆնային մշտապես խանգարում էր հոր նոր կինը՝ Գլինիսը և նրա չար աղջիկը՝ Կլարիսան։

Բայց Դաֆնան արագ հասկանում է, որ ինքը նման չէ այդ բոլոր նրբագեղ սեթևեթանքով մարդկանց, և չնայած նրան, որ ինքը ցանկանում էր լինել իր հոր աղջիկը՝ մեկնում է տուն՝ մոր մոտ։ Հենրին հասկանում է, թե ինչքան է սիրում Դաֆնային և գնում է Ամերիկա՝ նրան վերադարձնելու։

Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Դաֆնայի մայրը պաշտոնապես ամուսնանում է Հենրիի հետ և ապրում նրա տանը։ Դաֆնան դառնում է Յանի ընկերուհին, ում հետ ծանոթացել էր Լոնդոնում և սովորում է Օքսֆորդի քոլեջում, որ լինի նրա կողքին։

 Դերակատար   Դեր 
Ամանդա ԲայնսԴաֆնա Ռեյնոլդս
Քելի ՓրեսթոնԼիբի Ռեյնոլդս
Քոլին ՖերթՀենրի Դեշվուդ
Օլիվեր ՋեյմսՅան Ուոլես
Աննա ՉանսելորԳլինիս Փեյն
Ջոնաթան ՓրայսԱլիսթար Փեյն
Քրիստինա ՔոուլԿլարիսա Փեյն
Էիլին ԱտկինսՋոսելին Դեշվուդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]