Ինկիտատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինկիտատոս
Անվան բնօրինակլատ.՝ Incitatus
Տեսակձի
Սեռարու
ԾննդավայրՀռոմեական Իսպանիա
ԵրկիրՀին Հռոմ
ՏերԿալիգուլա կայսր
Տեսքհովատակ ձի

Ինկիտատոս կամ Ինցիտատոս (լատ.՝ Incitatus, արագոտն քերծե), Հռոմի կայսր Կալիգուլայի սիրելի ձին էր, որին ըստ լեգենդի նա սենատոր է նշանակել։

Փոխաբերական իմաստով տիրակալի ինքնակամության, խելահեղ հրամանների օրինակ, որոնք այնուամենայնիվ կատարվում են։ Նաև մարդուն պաշտոնի նշանակելը, երբ նա բոլորովին չի համապատասխանում դրան։

Ձիու կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երիտասարդը ձիու հետ», մոտ. 125, (բարձրաքանդակ Ադրիանի առանձնատնից, Տիվոլի), Բրիտանական թանգարան

Ինկիտատոսը իսպանական ծագում ուներ և բաց մոխրագույն էր։ Նրա մասին հիմնական տեղեկությունները անտիկ պատմական անեկդոտներից են, այլ ոչ վստահելի փաստաթղթերից։ Բայց վստահաբար Ինկիտատոսը Կալիգուլայի խելահեղությունների ցուցակում վերջին տեղերում չի եղել։

Ճոխ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացի պատմաբան Սվետոնիոսը իր «Տասներկու կեսարների կյանքը» գրքում գրել է, որ Կալիգուլան այնպես է սիրել իր հովատակին, որ նրա համար մարմարից, փղոսկե մսուրներով և ոսկե ջրամանով ձիանոց է սարքել։ Ձիուն ծածկել են մարգարիտներով ծածկված ալ ծածկոցով։ Ձիուն պալատ է հատկացրել՝ կահ-կարասիով և ծառաներով, որտեղ Ինկիտատոսի անունից հյուրեր են հրավիրվել և ընդունվել։

Կայսրը ամուսնացրել է Ինկիտատոսին Պենելոպա զամբիկի հետ։ Ձիու առաջին անունը «Պորցելիուս» (Խոզուկ) եղել, բայց երբ նա սկսել է հաղթանակներ տանել մրցույթներում, կայսրը որոշել է, որ դա գեղեցիկ անուն չէ, և վերանվանել է Արագոտն։

Մրցումներից առաջ Ինկիտատոսի մսուրի մոտ արգելված է եղել աղմկել, և դեպքեր են եղել, երբ դրա համար մահապատժի են ենթարկել։

Քաղաքակական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիգուլայի կիսանդրին

Սկզբում Կալիգուլան ձիուն Հռոմի քաղաքացիություն է տվել․ իսկ հետո՝ սենատոր է դարձրել։ Վերջում Հռոմի կոնսուլի թեկնածուների ցուցակ է մտցրել։ Դիոն Կասսիոսը հավատացնում է, որ Կալիգուլան ձիուն կոնսուլ կդարձներ, եթե նրան չսպանեին (59. 14)։ Սվետոնիոսը հաստատում է այս ենթադրությունը։

Կալիգուլան, իրեն աստված հռչակելուց հետո, հարկավոր էին քուրմեր։ Գլխավոր քուրմը ինքն էր՝ կայսրը, իսկ ենթակա քուրմերն էին՝ Կլավդիոսը, Միլոնիա Ցեզոնիան, Վիտելլիոսը, Գանիմեդեսը, 14 նախկին կոնսուլները և բնականաբար՝ Ինկիտատոսը։ Այս պաշտոնի համար յուրաքանչյուրը պարտավոր էր վճարել 8000000 սեստերց (Կալիգուլան փորձում էր դատարկ գանձարանը լցնել)։ Որ ձին կարողանա անհրաժեշտ գումարը հավաքել, նրա անունից Իտալիայի բոլոր ձիերը պարտավոր էին տարեկան հարկ մուծել։ Չմուծելու դեպքում նրանց սպանդարան էին ուղարկում։

Կալիգուլան Ինկիտատոսին հայտարարել է «բոլոր աստվածների մարմնացում և հրամայել է պաշտել նրան։ Պետական երդման սովորական ձևին ավելացել է՝ «հանուն Ինկիտատոսի բարեկեցության և հաջողության» արտահայտությունը։

Կայսեր սպանությունից հետո, ի պաշտպանություն Ինկիտատոսի ասվել է, որ նա ի տարբերություն այլ սենատորների՝ չի սպանել և կայսրին ոչ մի վատ խորհուրդ չի տվել։ Սենատորները հռոմեական օրենքների հետ կապված խնդրի են ընդհարվել, քանի որ սենատորին, մինչև իր իրավասությունների ժամկետի լրանալը, հնարավոր չէր զրկել սենատորությունից, անգամ ձի-սենատորին։ Ելքը գտել է Կլավդիոս կայսրը՝ կրճատել են Ինկիտատոսի աշխատավարձը, և հանել սենատից, որպես նյութական ցենզով անհամապատասխան[1]։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակակից պատմաբաններ կասկածի տակ են դնում Կալիգուլայի բացասական լինելը։ Հատկապես Էնթոնի Է․ Բերեթը իր «Caligula: The Corruption of Power» (Yale, 1990) գործում պնդում է, որ Կալիգուլան ձիուն օգտագործել է սենատին ձեռք առնելու և ջղայնացնելու համար, այլ ոչ խելագար լինելու պատճառով։ Նշվում է նաև, որ Կալիգուլայի պատմությունը գրող Հռոմի ուշ շրջանի պատմաբանները քաղաքականապես կողմնորոշված էին և հետաքրքրված էին Կալիգուլային բացասական կողմից ներկայացնելու գունեղ և ոչ միշտ ճիշտ պատմություններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]