Ինդրին
Ինդրին | |
![]() Ինդրին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուններ (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Ընտանիք | Ինդիրներ (Indriidae) |
Ցեղ | Indri |
Տեսակ | Ինդրին (I. indri) |
Միջազգային անվանում | |
Indri indri | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Կրիտիկական վիճակում գտնվող ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ինդրի[1] (լատ.՝ Indri indri), խոնավաքիթ պրիմատների ամենախոշոր ներկայացուցիչը, որի մարմնի երկարությունը մինչև 90 սմ է, քաշը՝ մինչև 10 կգ։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի կարճ պոչ (5-10 սմ)։ Ապրում է ծառերի վրա, հազվադեպ է իջնում գետնին։ Ակտիվ է հիմնականում ցերեկը։ Սնվում է տերևներով, հազվադեպ՝ պտուղներով։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ինդրի» անվանումը թյուրիմացություն հետևանք է, քանի որ կենդանին Մադագասկարում կոչվում է «բաբակոտո», իսկ «ինդրի» նշանակում է «ահա նա»։ Ինդրիներն ապրում են 2-5 անհատից կազմված ընտանիքներով։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդրիայինների ընտանիքը (Indriidae) ներառում է շուրջ 20 տեսակի կենդանիներ, որոնք տարածված են Մադագասկարում: Հիմնականում ծառաբնակ են։ Երբեմն կարող են իջնել գետնին:
Ինդրիները տարածված են Մադագասկարի հյուսիսարևելյան մասում, խոնավ արևադարձային անտառներում: Բացառապես բուսակեր են, սնվում են հիմնականում տերևներով, երբեմն՝ պտուղներով, ծաղկաթերթիկներով: Ինչպես մյուս բուսակեր կաթնասունները, ինդրիները ևս ժամանակի մեծ մասը ծախսում են հանգստի վրա, որի ընթացքում մարսում են բուսական կերը: Մարսողությունը խթանելու համար երբեմն իջնում են գետնին և կուլ տալիս հողի որոշ քանակություն, ինչը հավանաբար օգնում է մարսել տերևներում պարունակվող թունավոր նյութերը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 84. — 10 000 экз
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենդանիների Հանրագիտարան, Վահագն Աբրահամյան
- Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, Baltimore 1999, ISBN 0-8018-5789-9.
- Nick Garbutt։ Mammals of Madagascar. A Complete Guide. Yale University Press, New Haven & London 2007, ISBN 978-0-300-12550-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|