Իմ սիրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
«Իմ սիրուն»
ֆր.՝ Ma Jolie
Իմ սիրուն.jpeg
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1914[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԻնդիանապոլիսի արվեստի թանգարան[1]
հավաքածուԻնդիանապոլիսի արվեստի թանգարան[1]

«Իմ սիրուն» (ֆր.՝ Ma Jolie), Պաբլո Պիկասոյի սինթետիկ կուբիզմի կտավներից, որը ստեղծվել է 1914 թվականին: Գտնվում է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում[2]: «Իմ սիրուն»-ը ֆրանսիական հայտնի երգ է՝ հետևյալ կրկներգով. «Օ՜ Մանոն, ի՛մ սիրուն, իմ սիրտը քեզ ասում է բարև»[3]: 20-րդ դարի ակզբին այս երգը հնչել է Փարիզի մյուզիք-հոլլերում: Պիկասոյի այս կտավը կապվում է Եվա Գուելի անվան հետ, ում Պիկասոն քնքշորեն անվանում էր «Իմ սիրուն»: Արտահայտելով իր սերը Եվա Գուելի հանդեպ՝ Պիկասոն իր կոմպոզիցիայում նշել է երգի անունը՝ շագանակագույն տառերով: Կանաչ գույնով առանձնացված նոտաների ֆոնին նկարիչը պատկերել է միմյանց համընկնող երկրաչափական հարթությունները, շրջապատերը, աղեղներն ու գծերը, որոնցում նշմարվում են կիթառը, ֆլեյտերը, բաժակներն ու շշերը, որոնք ցուցադրվում են միաժամանակ տարբեր տեսանկյուններից: Կիթառի ձախ կողմում շշի ֆոնին մուգ մոխրագույն գույնով ցուցադրվում է «Բաս» մակագրությամբ հարթ ուղղանկյուն առարկա: Վերևի մասում պատկերվածը նման է կիթառի և ջութակի: Հավանաբար դրանով նկարիչը ցանկացել է ցույց տալ շշի՝ երաժշտական գործիքի նմանությունը: Կոմպոզիցիայի ստորին մասում դրված է խոշոր վերնագրով ծալված թերթ: Տառերի վերևից կտրված մասը թույլ չի տալիս կարդալ բառը: Պիկասոն օգտագործել է սահմանափակ գույներ, որպեսզի ուշադրություն հրավիրվի կտրտված և հատվածաբար ներկայացված առարկաներին: Նկարը ստեղծումից անմիջապես հետո՝ 1914 թվականին, այն ձեռք է բերում նկարիչ Անրի Դանիել Կանվեյլերը: 1961 թվականից կտավը գտնվում է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանի մշտական հավաքածուում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://collection.imamuseum.org/artwork/56853/
  2. «Ma Jolie. Pablo Picasso.»։ IMA։ Վերցված է 2020-03-21 
  3. «The Poetics of Indeterminacy»։ Books Google։ Վերցված է 2020-03-21