Իմանի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմանի Բրաուն
Դիմանկար
Ծնվել է1988[1]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Լոնդոնի համալսարան[1]
Մասնագիտությունվիզուալ արտիստ, ակտիվիստ, գրող, արվեստի ադմինիստրատոր և բնապահպան
Կայքimanijacquelinebrown.net

Իմանի Ջեքլին Բրաուն (1988[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), Նոր Օռլեանի հետազոտող և արվեստագետ։ 2017 թվականին մասնակցել է Ուիթնի Բիենալեին[2]։ 2017 թվականին Վարշավայում եղել է Ույազդովսկի ամրոցի ռեզիդենտ[3]։

էքստրակտիվիզմի տնտեսական, սոցիալական և բնապահպանական հանցագործությունների նկատմամբ իր հետաքրքրության միջոցով նա ավելի խորն է ընկղմվել ակտիվիզմի մեջ[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանի Բրաունին ավարտել է Կոլումբիայի[2] և Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանները։ Նա Դատական ճարտարապետություն հետազոտական խմբի անդամ է[5][6]։

Բրաունը ներգրավված է հետևյալ կազմակերպություններում/հաստատություններում՝ Բաց հասարակության հիմնադրամ, Fossil Free Fest փառատոն (FFF), Դատական ճարտարապետություն, Արվեստի թագավորական քոլեջ[4] և Occupy թանգարաններ[7]։

Բաց հասարակության հիմնադրամներ՝ Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին նա եղել է բաց հասարակության հիմնադրամների հետազոտող[8]։ Շարունակել է կենտրոնանալ իր շահերի վրա, որոնք ներառում են տնտեսական անհավասարության դեմ պայքարը, որը ստեղծվել է հանածո վառելիքի ավելորդ օգտագործմամբ։ Նա ուսումնասիրում է այդ անհավասարությունը քարտեզագրական մեթոդների միջոցով, որոնք սովորել է ուսանողական տարիներին[9]։ Բրաունը մտահոգված է այս անհավասարությունից՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է այն թույլ տալիս, որ կորպորացիաները ֆինանսական առումով շարունակեն օգուտ քաղել ուրիշներից։

Fossil Free Fest[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Fossil Free Fest-ի հիմնադիրն և գեղարվեստական ղեկավարը։

Fossil Free Fest-ը (FFF) փառատոն է, որն ապահովում է անվտանգ տարածք՝ քննարկելու համար, թե այսօրվա կարիքների որ մասն է ֆինանսավորվում հանածո վառելիքի արդյունահանման միջոցների հաշվին[10]։ Բրաունը կարծում է, որ «Վերադարձը» ճնշում է գործադրում հասարակության վրա, քանի որ այդ ընկերությունները վերցնում են շրջակա միջավայրից, սակայն նրանք տալիս են հասարակությանը։ «Բարեգործության» այս մեթոդը վիճելի է, և այդ պատճառով Բրաունը ստեղծել է Fossil Free Fest փառատոնը (FFF)[11]: 2019 թվականին Բրաունը ստացել է AFIELD կրթաթոշակ իր աշխատանքի համար[12]։ Բացի այդ, Բրաունը ղեկավարում է այս փառատոնը որպես «Ալեհավաք» կազմակերպության մի մաս[13]։

Դատական ճարտարապետություն՝ տնտեսական անհավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական ճարտարապետությունն ուսումնասիրում և գնահատում է մարդու իրավունքների հարցերը ամբողջ աշխարհում[14]։ Որպես տնտեսական անհավասարության հետազոտող՝ նրա ուսումնասիրություններից մի քանիսը ոստիկանության դաժանության, հանածո վառելիքի արտադրության, կորպորացիաների անարդար իշխանության օրինակներ են[15]։ Իր հետազոտությունների շնորհիվ Բրաունը բացահայտել է հասարակության մեջ գոյություն ունեցող անհավասարությունը։ Նրա վերջին աշխատանքը՝ «Ոստիկանության դաժանությունը Black Lives Matter-ի բողոքի ակցիաների վրա», ուսումնասիրում է այն բռնությունը, որը ոստիկանությունը կիրառել է Black Lives Matter-ի բողոքների ժամանակ[16]։ Նա նաև պնդում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել անհավասարությունը գոյություն ունեցող հասարակության մեջ նվազեցնելու համար։

Արվեստի թագավորական քոլեջ՝ Էկոլոգիական ճարտարապետության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունի բաժինը՝ Արվեստի թագավորական քոլեջի բնապահպանական ճարտարապետությունը, հիմնականում կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես են բոլոր բնապահպանական, կենսական և երկրային համակարգերը միմյանց հետ կապվում[17]։ Այդ պատճառով Բրաունը շարունակում է հանածո վառելիքի արդյունահանման միջոցով ընկերությունների շարունակական օգուտը հասկանալու ճանապարհը։ Որպես այցելու դասախոս՝ Բրաունն ուսումնասիրում և քննարկում է, թե ինչպես է էքստրակտիվիզմը ցուցադրում ամերիկյան հասարակության ճշմարտությունը։ Այս «ճշմարտությունը» շարունակական կապիտալիստական շահն է, որը ստեղծվում է բնական ռեսուրսների արդյունահանման միջոցով։ Նա նշում է, որ իր ուսումնասիրությունները կատարվել են իր «հասարակական գործողությունների ուսումնասիրության» միջոցով[11]։

Occupy Museums[խմբագրել | խմբագրել կոդը]

Occupy Museums-ի անդամ է։

«Occupy Museums» արվեստագետների միավորում է, ովքեր «Occupy Wall Street»-ի շարժման մի մասն են։ Բրաունը Debtfair-ի համատեղ նախագիծ վրա աշխատել է այլ արվեստագետների հետ։ Այս նախագիծը ցույց է տալիս ֆինանսների ազդեցությունը նկարիչների արվեստի վրա[18][19]։

Նախկին ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Բրաունը «Blights Out»-ի և «Ալհավաքի» մի մասն էր[20][21]։

Blights Out[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը Blights Out-ի համահիմնադիր է[22][23]։ Blights Out-ը ակտիվիստների, ճարտարապետների և արվեստագետների միավորում է, ովքեր ցանկանում են փոփոխություններ բնակարանային շինարարության զարգացման և բնակչության տեղաշարժի հետ[20]։ Այս անհատները ցանկանում են ցույց տալ ջենտրիֆիզացիայի իրականությունն ու ազդեցությունը[24]։ Ի վերջո, Բրաունը կարողացել է դառնալ կազմակերպության ներսում իրականացվող ծրագրերի մաս։ Այդ նախագծերում ներառված էին հետևյալ ծրագրերը՝ 1731-2001, Կենդանի բառարան, Անկում քաղաքապետի համար և Անկում նախագահի համար[4]։

«Ալեհավաք»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեհավաք» ընկերության ծրագրերի տնօրենն է։

«Ալեհավաքն» այն կազմակերպությունն է, որն ակտիվորեն օգնում է Նոր Օռլեանում գտնվող գրողներին և նկարիչներին[21]։ Հենց այդպես էլ կազմակերպությունը մտադիր է աջակցել Նոր Օռլեան քաղաքի մշակույթին։ Որպես ծրագրերի տնօրեն՝ նա հիմնադրել է Fuel Free Fest փառատոնը (FFF)[13]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը հետաքրքրվում է կինո լուսանկարչությամբ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imanijacquelinebrown.net/bio
  2. 2,0 2,1 «people - Sharjah Art Foundation». sharjahart.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Imani Jacqueline Brown (USA) – the Ujazdowski Castle Centre for Contemporary Art». – the Ujazdowski Castle Centre for Contemporary Art (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 Brown, Imani Jacqueline. «bio — Imani Jacqueline Brown». imanijacquelinebrown.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  6. «Imani Jacqueline Brown». Goldsmiths, University of London (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  7. 7,0 7,1 «Imani Jacqueline Brown». The Alliance (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Open Society Fellowship». www.opensocietyfoundations.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Open Society Fellowship». www.opensocietyfoundations.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Fossil Free Fest – #fossilfreeculture». www.fossilfreefest.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. 11,0 11,1 «Imani Jacqueline Brown». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Imani Jacqueline Brown - Fellowship - Council». www.council.art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. 13,0 13,1 «Goldsmith, University of London» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Environmental Architecture». RCA Website (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «Occupy Museums, Introduction». whitney.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. «Occupy Museums on Artists and Debt». Fresh Art International (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  20. 20,0 20,1 «Home». Blights Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. 21,0 21,1 «About Antenna». Antenna.Works (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «About». Blights Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  23. «Home Court Crawl/Blights Out». Creative Capital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  24. «Yxta Maya Murray on Imani Jacqueline Brown». www.artforum.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]