Ույազդովսկի ամրոց (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ույազդովսկի ամրոց
լեհ.՝ Zamek Ujazdowski
Zamek Ujazdowski w Warszawie 2021.jpg
Տեսակդղյակ
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՏեղագրությունŚródmieście և Վարշավա
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված է1624
ՃարտարապետMatteo Castelli?
ՊատվիրողՍիգիզմունդ III Վազա
Ժառանգության կարգավիճակՕբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում
Պաշտոնական կայք

Ույազդովսկի ամրոց (լեհ.՝ Zamek Ujazdowski), գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, պատմական Ույազդով թագավորական տրիբունայում, Լազենկի և Ույազդով զբոսայգիների միջև։ Ամրոցի կառուցումը թվագրվում է 13-րդ դարին, որից հետո ամրոցը մի քանի անգամ վերակառուցվել է։ Վարշավայի բազմաթիվ կառույցների պես, այն շատ վնասներ է կրել քաղաքի ապստամբության ժամանակ (1944 թվական)։ Վերակառուցվել է 30 տարի անց (1974 թվականին)։ Ամրոցն այժմ Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա Ույազդովսկի ամրոց

Առաջին ամրոցը կանգնեցվել է Մասովիայի դուքսերի կողմից, դեռևս 13-րդ դարում[1]։ Սակայն հաջորդ դարում նրանց արքունիքը տեղափոխվեց Վարշավայի ապագա Արքայական ամրոց, իսկ Ույազդովսկի ամրոցը անուշադրության մատնվեց։

16-րդ դարում այնտեղ Թագուհի Բոնա Սֆորզայի համար մի փայտե տնակ կառուցվեց [1]։

1578 թվականի հունվարի 12-ին Ույազդովսկի ամրոցում տեղի ունեցավ լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկու անհանգ չափածո «Հույն պատվիրակների պաշտոնաթողությունը» ողբերգության պրիմերիան, Յան Զամոյսկու և Կրիստինա Ռադզիվիլի հարսանեկան արարողության ժամանակ[2]։

Մասովիայի իշխանների ամրոցի ավերակներն այնուհետև տեղափոխվեցին մի նոր թաղամաս, որը կառուցվեց Սիգիզմունդ III Վազա թագավորի կողմից, իր որդու՝ ապագա թագավոր Վլադիսլավ IV-ի համար.[1]։ Սակայն, շատ քիչ վկայություններ կան, որ այդ բնակավայրը երբևէ օգտագործվել է երիտասարդ իշխանի կողմից, որն իր երիտասարդության մեծ մասն անց է կացրել իր հոր արքունիքում։ Այն վաղ շրջանի Բարոկկո ոճի պալատ էր, որը կառուցվել էր լեհ ճարտարապետներ Մատտեո Կաստելլոյի և Կոնստանտինո Թենկալլայի նախագծով։ Այն երկու հարկանի շենք էր, երկու թևանի, ներքին բակով, երկհարկանի աշտարակներով։

Մետաղադրամ

1659-1665 թվականներին կառույցը ծառայեց որպես Տիտոս Լիվիուս Բորատինիի դրամահատարան, որն այնտեղ պղնձյա մետաղադրամներ էր ստանում [1][2]։

Լազենկի պալատ և այգի

1674 թվականին կրկին անտեսված ամրոցը ձեռք բերվեց Ստանիսլավ Հերակլիուզ Լուբոմիրսկիի կողմից, այնուհետև Օգոստոս II թագավորը վարձակալեց այն և հրամայեց կառուցել այնտեղ նոր արքայական նստավայր[1]։ Ամրոցը կառուցվեց նախկին կառույցի տեղում, 17-րդ դարի նշանավոր ճարտարապետ և ճարտարագետ Տիլման վան Գամերենի կողմից[1]։ Ամրոցը շրջապատող այգիներն ավելի ուշ բաժանվեցին երկու առանձին զբոսայգիների։ Այդ ժամանակ կառուցվեցին Լազենկի այգին և Լազենկի պալատը[1] ։

Ամրոց 1775 թ

Ամրոցի դիզայնը հետագայում ձևափոխվեց Ստանիսլավ Օգոստոս II թագավորի կողմից, ով ՝ 1764 թվականին, պատվիրեց ճարտարապետներ Յակուբ Ֆոնտանային, Դոմինիկ Մերլինին, Ժան-Բատիստ Պիլմանին և Էֆրաիմ Շրոգերին վերակառուցել այն։ Դղյակի արևելյան և արևմտյան ճակատներն ավելի բարձրացվեցին ի հավելում երկրորդ հարկի, մինչդեռ նախկինում Գամերենի կառուցապատումները վերակառուցվում էին հիմնական շենքի բարձրության վրա ՝ մեծ բակեր ստեղծելով։ Պալատի վերակառուցման աշխատանքները գրեթե ամբողջովին ավարտվեցին 1784 թվականին, իսկ որոշ ժամանակ անց այն նվիրաբերեցին Լեհաստանի բանակին[3]։

Ույազդովյան այգի

1784 թվականից մինչև 1789 թվականները ամրոցը կրկին վերակառուցվեց, այս անգամ Ստանիսլավ Զավադզկիի կողմից, որը վերածեց այն ռազմական զորանոցների։ Շինարարական աշխատանքները զգալիորեն ընդլայնվեցին։

Լեհաստանի բաժանումներից հետո Վարշավայի Պրուսիայի օկուպացիայի ժամանակ շենքը կրկին լքվել էր։ Վարշավայի դքսության հռչակումից հետո, այն նորից վերականգնվեց և վերածվեց ռազմական հիվանդանոցի։ Սակայն Վիեննայի վեհաժողովի կողմից կառույցը ռազմական հիվանդանոց վերածելու ծրագրերը հետաձգվեցին և Լեհական թագավորությունը հանձնվեց Ռուսաստանին։ 1818 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես հիվանդանոցը բացվեց։ Հիվանդանոցում կարող էին տեղավորել հազար վիրավոր զինվոր։ Նոյեմբերյան ապստամբության ժամանակ հիվանդանոցն ընդարձակվեց և ավելացվեց ավելի քան 1250 մահճակալ, իսկ 600 լրացուցիչ տեղ բացվեց մոտակա Լազենկիի համալիրում։

Zamek Ujazdowski w Warszawie 2017b.jpg

Ապստամբության անկումից հետո Վարշավայի ռուսական կայսրությունը զգալիորեն ամրապնդվեց, մինչդեռ լեհական զորքերը ցրվեցին։ Կառուցվեց մի նոր ռազմական հիվանդանոց Ույազդովսկի այգու մոտ, իսկ ամրոցը դարձավ ռուսական ռազմական անձնակազմի զորանոցը։ 1850- ական թվականներին ամրոցի շրջակայքը կրկին վերակառուցվեց Երզի Կարոլ Վոլկի կողմից, քանդվելուց շուրջ քսան տարի անց։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շենքը կրկին փոխակերպվեց ռուսների կողմից ժամանակավոր հիվանդանոցի։ 1915 թվականին ամրոցը գրավվեց գերմանական բանակի կողմից։ 1917 թվականի ապրիլի 10-ին այն հանձնվեց Լեհական լեգեոնին և դարձավ հիմնական ռազմական հիվանդանոց։

1918 թվականին Լեհաստանը վերադարձրեց իր անկախությունը, որից հետո ամրոցի ներքին դիզայնը կրկին ձևափոխվեց։ Հիմնական սանդուղքը վերականգնվեց 18-րդ դարի դիզայնով։ Սանդուղքի հետաքրքիր առանձնահատկությունն այն էր, որ 1927 թվականի մայիսի 15-ին տեղադրեցին քարե հուշատախտակներ, հիշատակելով 1797-ից մինչև 1920 թվականների պատերազմներում զոհված բոլոր լեհ զինվորական բժիշկների անունները։ 1939 թվականի Պաշտպանական պատերազմից հետո, Կարմիր Խաչը զինվորների համար դպրոց կազմակերպեց։ Վարշավայի ապստամբության ժամանակ, 1944 թվականին, ամրոցն այրվեց և վնասվեց գերմանացիների կողմից։ Պատերազմից հետո շենքը պետք է վերակառուցվեր որպես Կենտրոնական ռազմական տան։ Սակայն աշխատանքները չսկսվեցին, քանի որ ամրոցի պատերը քանդվել էին Լեհաստանի կոմունիստական իշխանությունների կողմից։ 1975 թվականին, 18-րդ դարի դիզայնի ամրոցի վերակառուցման աշխատանքները խոստումնալից էին և Պյոտր Բիեգանսկիի ծրագիրն ընտրվեց։ Այն գտնվում է Վարշավայի Ժամանակակից արվեստի կենտրոնում ՝ 1985 թվականից ի վեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Zamek Ujazdowski»։ www.warszawa1939.pl (լեհերեն)։ Վերցված է 2009-03-22 
  2. 2,0 2,1 Stefan Kieniewicz, ed. (1984)։ Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526-1795) (լեհերեն)։ Warsaw։ ISBN 83-01-03323-1 
  3. "Zamek Ujazdowski". www.warszawa1939.pl (in Polish). Retrieved 2009-03-22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]