Իդա Տյորնստրյոմ
Իդա Տյորնստրյոմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1862[1][2] |
Ծննդավայր | Գյոթեբորգ[1] |
Մահացել է | օգոստոսի 26, 1949[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթեբորգ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնստֆակ և Վալանդի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | գրող, նկարչուհի, գծանկարիչ և drawing teacher |
Ծնողներ | հայր՝ Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմ |
![]() |
Իդա Ալբերտինա Տյորնստրյոմ (շվեդերեն՝ Ida Albertina Törnström, մարտի 24, 1862[1][2], Գյոթեբորգ[1] - օգոստոսի 26, 1949[1][2], Գյոթեբորգ[1]), շվեդ գրող, մանկավարժ և նկարիչ։
Գրող Աննա Տյորնստրյոմի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդա Տյորնստրյոմը ծնվել է 1862 թվականին, Գյոթեբորգում[4], Կառլ Յոհան Էմանուել Տյորնստրյոմի և Ալբերտինա Ստրյոմբերգի ընտանիքում։ Իդան իր հայրիկի հետ, որը ծովային կապիտան էր, 1875 թվականին ուղևորվել է Անգլիա և Կանադա։ Հայրենիք վերադառնալուց հետո ավարտել է Գյոթեբորգի դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում, այնուհետև Ռեյնոլդ Կալմանդերի, Կառլ Ուլոֆ Լարսոնի և Բրունո Լիլիեֆորսի հետ միասին 1886-1889 թվականներին սովորել է Գյոթեբորգի Վալանդի գեղանկարչության դպրոցում։
1891 թվականի ամռանը Տյորնստրյոմը բնակվել է Պորտուգալիայում և Ֆրանսիայում, որտեղ որոշ ժամանակ անցկացրել է Գրեյում՝ Փարիզ մեկնելուց առաջ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորել է ֆրանսիացի նկարիչ Անրի Ժերվեի մոտ։ 1892 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ մասնավոր նկարչության դասեր է տվել։ 1896 թվականից Գյոթեբորգի Կելբերգյան կանանց դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, 1908 թվականից՝ իր ուսուցչական սեմինարիայում, 1908–1913 թվականներին՝ Սիգրիդ Ռուդեբեկի դպրոցում, իսկ 1909–1912 թվականներին՝ Գյոթեբուրգի կանանց ժողովրդական դպրոցում։ Սյոլվե կեղծանունով (շվեդերեն՝ Sölve նա հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուները` 1900 թվականին Dikter[5] և 1922 թվականին՝ Rhytmisk trollmakt, Samlade dikter[6]): Բացի այդ, նրա գործերը տպագրվել են ամսագրերում և ամենօրյա մամուլում։
Իդան և նրա քույրը 1906 թվականին Varia ամսագրում հրապարակել են Kring sekelskiftet («Դարի սահմանագծին») տեքստը։ Նրանց ճանապարհորդական հիշողությունները և Գյոտեբորգի լուսանկարները տպագրվել են 1937 թվականին[7]։
Տյորնստրյոմի նկարներում ընդգրկված են Շվեդիայի և Դանիայի քաղաքային բնապատկերները, ինչպես նաև անտառային բնապատկերները։ Նրա նկարները 1892 թվականին ցուցադրվել են Փարիզյան սալոնում, իսկ 1913 թվականին նա մասնակցել է Վիեննայում անցկացվող շվեդ նկարիչների ցուցահանդեսին։ 1911 թվականին մասնակցել է Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսներին, 1917 թվականին՝ Լիլովալցի արվեստի դահլիճում, ինչպես նաև Լունդում, Հելսինգբորգում և Գյոթեբորգում։ Տրյոնստրյոմը ստեղծել է մի քանի գրքույկ և ավարտել մի քանի նկարազարդման պատվերներ, ներառյալ Վիկտոր Ռուդբերգի «Մանկության պոեզիան» բանաստեղծությունը։ Տրյոնստրյոմի գործերը ցուցադրվում են Ստոկհոլմի ազգային թանգարանում[8] և Գյոթեբորգի քաղաքային թանգարանում[9]։
Իդա Տյորնստրյոմը մահացել է 1949 թվականին, Գյոթեբորգում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://rkd.nl/explore/artists/467005
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ 4,0 4,1 «Ontdek schilder, tekenaar Ida Törnström»։ rkd.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2020-03-17
- ↑ Libris
- ↑ Rhythmic magic: collected poems, record at Libris
- ↑ Törnström, Ida Kring sekelskiftet : reseminnen och Göteborgsbilder. — 1937.
- ↑ «Nationalmuseum - Ida Törnström»։ emp-web-84.zetcom.ch։ Վերցված է 2020-03-17
- ↑ «Törnström, Ida :: person»։ samlingar.goteborgsstadsmuseum.se (անգլերեն)։ Վերցված է 2020-03-17
|