Իդա Շտրոյլի-Քնյուսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Շտրոյլի-Քնյուսլի
գերմ.՝ Ida Knüsli[1]
Ծնվել էփետրվարի 17, 1847(1847-02-17)
ԾննդավայրՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 20, 1918(1918-01-20) (70 տարեկան)
Վախճանի վայրըՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրոնՇվեյցարիայի բողոքական եկեղեցի
Մասնագիտությունսոցիալական աշխատող և կանանց իրավունքների պաշտպան

Իդա Շտրոյլի-Քնյուսլի (գերմ.՝ Ida Sträuli-Knüsli, փետրվարի 17, 1847(1847-02-17), Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 20, 1918(1918-01-20), Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի կանանց իրավունքների պաշտպան, Վինտերտուրի կանանց ասոցիացիայի հիմնադիր և նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Շտրոյլի-Քնյուսլին ծնվել է վինտերտուրցի նոտար, կանտոնային խորհրդական և Վինտերտուրի քաղաքային խորհրդական Հանս Քնյուսլի-Ունհոլցի ընտանիքում։ Ունեցել է երկու քույր և երեք եղբայր․ նրա ավագ եղբայրը երկաթուղային արդյունաբերող Հանս Քնյուսլին է[2]։

1869 թվականին ամուսնացել է Շտրոյլի (գերմ.՝ Seifenfabrik Sträuli) օճառի գործարանի հիմնադրի և Վինտերտուրի ժելատինի գործարանի համահիմնադիրի որդու՝ Յոհան Վերներ Ստրաուլիի հետ։ Իդա Շտրոյլի-Քնյուսլին աշխատել է հոր գրասենյակում և բախվել կանանց նկատմամբ իրավական խտրականության, ինչից հետո նա ներգրավվել է այս ոլորտում, ի թիվս այլ բաների, հիմնելով մանկապարտեզներ (գերմ.՝ Kinderkrippen und Kindergärten): 1888 թվականին հիմնադրել է Վինտերտուրի կանանց միությունը և նախագահել է այն 1899-1916 թվականներին։ 1889 թվականից սկսած կանանց ասոցիացիան Վինտերտուրում գործել է որպես աշխատանքի տեղավորման գրասենյակ և աղջիկների տուն՝ տնային աշխատողների համար։ 1891 թվականին Շտրոյլի-Քնյուսլին հիմնել է սպասավորների դպրոց, որը հետագայում դարձել է տնային տնտեսության դպրոց։

2003 թվականին Վինտերտուրի նորաստեղծ քաղաքային տարածքում նրա անունով փողոց է անվանակոչվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. «Stammbaum Familie Knüsli» (PDF; 181 kB). Winterthur Glossar. Վերցված է 2016-08-21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]