Իդա Մարիա
Իդա Մարիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 13, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Nesna Municipality, Նուռլան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Green Party?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | idamariamusic.com |
![]() |
Իդա Մարիա (Ida Maria Børli Sivertsen) հուլիսի 13, 1984, Nesna Municipality, Նուռլան, նորվեգացի ռոք երգչուհի, Նորվեգիայի սահմաններից դուրս հայտնի է Իդա Մարիա մականվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նորվեգիայի հյուսիսում գտնվող Նուռլան կոմսության Նեսնա փոքրիկ քաղաքում, նորվեգացի ջազմենի ընտանիքում։ Ներկայումս ապրում է Ստոկհոլմում, Շվեդիա։ Իդա Մարիան ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին Նորվեգիայում անհայտ արտիստների համար անցկացվող երկու ազգային մրցույթներում (Zoom urørt 2006 и Urørtkonkurransen 2007) հաղթանակից հետո, նաև նորվեգական «By:Larm» ամենամյա փառատոնին մասնակցելու ժամանակ։ Նրա «Oh My God» և «Stella» սինգլները մշտապես ներկայացնում են NRK P3 ազգային ռադիոյով։ Նա հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում BBC 2 ալիքով ցուցադրվող «Later… with Jools Holland» հեռուստատեսային շոուին մասնակցելուց, «The Times» ամսագրին հարցազրույց տալուց և Գլաստոնբերի փառատոնին մասնակցելուց հետո։
Երգչուհու մոտ բժշկական ախտորոշմամբ կա հազվադեպ նյարդաբանական ֆենոմեն` սինեսթեզիա[3], այդ պատճառով էլ Իդան սեփական երգերը տարբերում է գույներով։ Չնայած նրան, որ Իդան սովորել է տեղի քարոզիչների հովանավորության ներքո, նա առանձնանում է իր բնույթով. կիթառներ է կոտրում, երգերում հայհոյում է, լացում և սպառնում։ Մի անգամ նա վիճել է «Ziegeist» շվեդական խմբի անդամներից մեկի հետ։
Իդան ներկայացված է եղել «BT Digital Music Awards 2008»-ում` Best Rock / Indie անվանակարգում։ Հյուրախաղերով հանդես է գալիս Սկանդինավիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։
Իդա Մարիայի «Keep Me Warm» երգը հնչել է «Grey's Anatomy» սերիալի 4-րդ սեզոնի վերջին սերիայում։
«Devil» երգն օգտագործվում է «Vampyr» համակարգչային խաղում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 - Fortress Round My Heart - UK մաս № 39[4]
- 2010 - Katla (պրոդյուսեր՝ Բուչ Ուոկեր)
- 2013 - Love Conquers All
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Drive Away My Heart»
- «Stella» - UK մաս № 185[5]
- «Queen of the World»
- «I Like You So Much Better When You’re Naked» - UK մաս № 13
- «Oh My God» - UK մաս № 85
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Verdens gang(նորվ.) — Norge: Vend, 1945. — ISSN 0806-0894
- ↑ Alarmprisen er historie (норв.) — 1893. — ISSN 0804-8991
- ↑ Cairns, Dan (2008 թ․ փետրվարի 24). «Times Online interview». Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «The Official UK Albums Chart for the week ending 9 August 2008». ChartsPlus. Milton Keynes: IQ Ware Ltd (363): 5–8.
- ↑ Chart Log UK - Chart Coverage and Record Sales 2008
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մարիա» հոդվածին։ |
|