Իգոր Լաստոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Լաստոչկին
Игорь Ласточкин (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 21, 1986(1986-11-21) (32 տարեկան)
ԾննդավայրՇիմքենտ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԿրթությունՈւկրաինայի ազգային մետաղագործական ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունperformance artist, դերասան, հեռուստահաղորդավար, շոումեն, կատակերգու և երգիչ

Իգոր Սերգեևիչ Լաստոչկին (ուկր.՝ Ласточкін Ігор Сергійович, նոյեմբերի 21, 1986(1986-11-21), Շիմքենտ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, շոումեն, հեռուստահաղորդավար, հումորիստ, կատակերգու, երգիչ, ՈՒՀԱ-ի «Դնեպրոպետրովսկի հավաքականի» կապիտան: 2016 թվականից վարում է «Ծիծաղեցրու հումորիստին» հաղորդումը՝ փոխարինելով Վիկտոր Վասելիևին: 2015 թվականից դարձել է «Հումորի լիգա» հումորային շոուի ժյուրիի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Սերգեևիչ Լաստոչկինը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին Շիմկենտում։ Մինչև 7 տարեկանն ապրել է Շիմկենտ (Ղազախստան) քաղաքում, իսկ հետո տեղափոխվել է Տաշքենդ (Ուզբեկստան): 2004 թվականին ավարտել է Տաշքենդի № 110 միջնակարգ դպրոցը:

2009 թվականին ավարտել է Ուկրաինայի ազգային մետալուրգիական ակադեմիան՝ սովորելով Մետալուրգիական ֆակուլտետի Մետալուրգիական վառելիք և վերականգնիչներ մասնագիտությամբ:[2]

Խաղացել է Դնեպրոպետրովսկի «+5», «Պողպատյա ծրագիր» թիմերում: 2008 թվականին եկավ «Դնեպրոպետրովսկի հավաքական», որտեղ և դարձավ կապիտան:[2]

2014-ից 2018 թվականներին նկարահանվել է հանրահայտ ռուսական «Մի անգամ Ռուսաստանում» (Comedy Club Production-ի արտադրած) հումորային հեռուստաշոուում:

2015 թվականից դարձավ «Հումորի լիգա» հումորային շոուի մարզիչ: Լաստոչկինի գլխավորությամբ "Прозрачный гонщик" (Օդեսսա) և "Стояновка" (Մոլդովա) թիմերը 2016 և 2017 թվականներին դարձան չեմպիոններ:

Մասնակցել են "Краина У" շոում թիմակից Վլադիմիր Բորիսովի հետ միասին: Լաստոչկինը և Բորիսովը կրկնել են ՈՒՀԱ-ում հնարված Իգոր և Լենա կերպարները:

2019 թվականին «Հումորի լիգա»-ի «Դնեպր» թիմի մասնակից:

2019 թվականին Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնն ստանձնելու արդյունքում հեռացել է «Թաղամաս 95»-ից․ նրան փոխարինել են Յուրի Տկաչը և Իգոր Լաստոչկինը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը (2011 թվականի հունիսի 3)՝ Աննա Ռոմանովնա Լաստոչկինա (ծնված 1986 թվականի մայիսի 17-ին), կրթությամբ տնտեսագետ:[2][3][4]
  • Որդին՝ Ռադմիր Իգորեվիչ Լաստոչկին (ծնված 2014 թվականի ապրիլի 1-ին)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒՀԱ- ՈՒՀԱ-ի «Դնեպրոպետրովսկի հավաքական» թիմի կապիտան
  • Comedy Club Dnepr style[2]
  • 2013 թվականից - ներկա ժամանակ - «Краина У» - Իգոր (զույգ Իգոր և Լենա)
  • 2014-2018 թվականներ - «Մի անգամ Ռուսաստանում»
  • 2014 թվական- «Հումորի զգացում» (Առաջին ալիք)
  • 2014 թվական- ներկա ժամանակ - «Сказки У» - Իլյա Մուրոմեց
  • 2015 թվականից ներկա ժամանակ - «Հումորի լիգա»-ի մարզիչ
  • 2016 թվականից ներկա ժամանակ - «Ծիծաղեցրու հումորիստին» 1+1 հաղորդավար
  • 2017 թվականից ներկա ժամանակ - «Հոթել Գալացիա» - Անդրեյ Ֆարկաշ (գլխավոր դեր)
  • 2017 թվականից ներկա ժամանակ - «Հումորային խաղեր» - հաղորդավար և դերասան
  • 2018 թվական - «Պարեր աստղերի հետ» 1+1 - հաղթող
  • 2017 թվականից ներկա ժամանակ - «Թաղամաս 95» 1+1 - դերասան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երրորդ տեղ ՈՒՀԱ-ի Ուկրաինական բարձրագույն լիգայի եթերաշրջանում - 2009 թվական
  • Փոքրերի ՈՒՀԱ - 2012 թվական
  • ՈՒՀԱ-ի Ուկրայնական բարձրագույն լիգայի չեմպիոն - 2012 թվական
  • Փոքրերի ՈՒՀԱ - 2013 թվական
  • Փոխչեմպիոն՝ Բարձրագույն լիգայի - 2013[2] թվական
  • Մարզիչ-չեմպիոն «Հումորի լիգա»-ի երկրորդ եթերաշրջանի - 2016 թվական
  • Մարզիչ-չեմպիոն «Հումորի լիգա»-ի երրորդ եթերաշրջանի - 2017 թվական
  • «Պարեր աստղերի հետ» հաղորդման հաղթող - 2018 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]