Իգոր Անգուլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իգոր Անգուլո
Igor Angulo Alboniga
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իգոր Անգուլո Ալբոնիգա
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1984(1984-01-26) (35 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Գրան Բիլբաո, Biscay, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, հարձակող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գուրնիկ
Համար 17
Պատանեկան կարիերա
1995-1996 Իսպանիա Դանոկ Բատ
1996—2002 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2003  Իսպանիա Բասկոնիա 23 (5)
2003—2008  Իսպանիա Բիլբաո Ատլետիկ 78 (7)
2003—2008 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 4 (0)
2005  Իսպանիա Խիմնաստիկ Տառագոնա 11 (0)
2006—2007  Ֆրանսիա Կանն 27 (3)
2008—2010 Իսպանիա Էսիխա 52 (15)
2010—2011 Իսպանիա Նումանսիա 24 (0)
2011—2013 Իսպանիա Ռեալ Ունիոն 62 (20)
2013—2014 Կիպրոսի Հանրապետություն Էնոսիս 21 (9)
2014—2015 Հունաստան Ապպոլոն Սմիրնիս 30 (14)
2015—2016 Հունաստան Պլատանյաս 25 (8)
2016—այժմ Լեհաստան Գուրնիկ 65 (40)
Ազգային հավաքական
2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 3 (1)
2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 2 (1)
2004 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իգոր Անգուլո Ալբոնիգա (իսպ.՝ Igor Angulo Alboniga, հունվարի 26, 1984(1984-01-26), Բիլբաո, Գրան Բիլբաո, Biscay, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, լեհական «Գուրնիկ» (Զաբժե) ակումբի խաղացող: «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է: Հանդես է գալի ձախ վինգերի և կենտրոնական հարձակվողի դիրքում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգուլոն «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է։ 2002 թվականին նա ակումբի երիտասարդական թիմից տեղափոխվել է «Բասկոնիա» ֆարմ-ակումբ, որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան Տերսերայում։ 2003 թվականի մարտին Իգորը Յուպ Հայնկեսի կողմից ոչ երկար ժամանակով հրավիրվել է թիմի հիմնական կազմ և 2003 թվականի մարտի 23-ին կատարել է իր նորամուտը Պրիմերայում՝ փոխարինման դուրս գալով «Սելտա» ակումբի դեմ խաղի վերջին րոպեներին[1]։ 2003/04 մրցաշրջանում Անգուլոն անցկացրել է ևս չորս խաղ «Ատլետիկի» հիմնական կազմում, այդ թվում մեկ հանդիպում ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում։ Չնայած 2005 թվականի հոկտեմբերին ակումբի հետ նոր եռամյա պայմանագիր կնքելուն[2]՝ «Ատլետիկի» կազմում նա այլևս խաղադաշտ դուրս չի եկել և հաջորդ չորս տարիներն անցկացրել է «Բիլբաո Ատլետիկ» ֆարմ-ակումբում, ինչպես նաև վարձավճարով հանդես է եկել «Խիմնաստիկում»[3], ապա ֆրանսիական «Կաննում»[4]։ 2008 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Անգուլոն հեռացել է «Ատլետիկից» ազատ գործակալի կարգավիճակով[5]։

2008 թվականի հուլիսին Անգուլոն «Ատլետիկում» իր խաղընկերոջ՝ Աիտոր Ռամոսի հետ միասին տեղափոխվել է Սեգունդա Բ-ի «Էսիխա» ակումբ, որի հետ կնքել է պայմանագիր երկու մրցաշրջանի համար[6]։ 2010 թվականի հունվարին նա, պայմանավորվելով ժամանակից շուտ պայմանագրի խզման վերաբերյալ, դարձել է «Նումանսիայի» խաղացող, որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Սկզբում համաձայնությունը կնքվել էր երկուսուկես տարով[7], սակայն արդեն 2011 թվականի հուլիսին Անգուլոն որոշել է լքել ակումբը, քանի որ չուներ մշտական տեղ թմի հիմնական կազմում։ Նրա հաջորդ ակումբը դարձել է «Ռեալ Ունիոնը», որի կազմում նա երկու տարի հանդես է եկել Սեգունդա Բ-ում։ 2012/13 մրցաշրջանում Իգորը 13 խփած գոլերով դարձել է թիմի լավագույն ռմբարկու[8]։

2013 թվականի օգոստոսին Անգուլոն տեղափոխվել է «Էնոսիս» ակումբ։ Թեև ֆուտբոլիստը բազմաթիվ առաջարկներ ուներ իսպանական ակումբներից, նա նախընտրել է իր կարիերայում առաջին անգամ հանդես գալ բարձրագույն դիվիզիոնի թիմի հիմնական կազմում[9]։ Կիպրոսում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո Անգուլոն տեղափոխվել է հունական «Ապոլլոն Սմիրնիս» ակումբ, որտեղ անցկացրել է հաջող մրցաշրջան՝ երկրորդ դիվիզիոնի 30 խաղերում խփելով 14 գոլ։ 2015 թվականի հուլիսին նա տեղափոխվել է հունական մեկ այլ ակումբ՝ Սուպերլիգան ներկայացնող «Պլատանյաս»[10]։

2016 թվականի օգոստոսին 32-ամյա իսպանացին կրկին փոխել է առաջնությունը և տեղափոխվել լեհական «Գուրնիկ» (Զաբժե)[11]։ 2016/17 մրցաշրջանում Անգուլոն 17 խփած գոլերով դարձել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու և «Գուրնիկին» օգնել անցնել Էքստրակլաս[12]։ 2017/18 մրցաշրջանն նույնպես Իգորն սկսել է բարձրագույն մակարդակում՝ Լեհաստանի առաջնության առաջին 15 տուրերում խփելով 16 գոլ։ Մրցաշրջանի երկրորդ կեսում ֆուտբոլիստի արդյունավետությունն ընկել է, և նա 23 խփած գոլերով զբաղեցրել է երկրորդ տեղը լավագույ ռմբարկուների ցանկում՝ զիջելով իր հայրենակից, Կրակովի «Վիսլա» ակումբի խաղացող Կարլիտոսին։ Լինելով «Գուրնիկի» առաջատարներից մեկը՝ Անգուլոն թիմին օգնել է նվաճել Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Múgica, J. (2003-03-25)։ «Heynckes les expresó su disgusto» (իսպաներեն)։ AS։ Վերցված է 2017-11-14 
  2. «Angulo; Renewal» (անգլերեն)։ Athletic Club։ 2005-10-19։ Վերցված է 2017-11-14 
  3. «El Nàstic de Tarragona obté la cessió del jove de l'Athletic Igor Angulo» (կատալաներեն)։ Televisió de Catalunya։ 2004-12-30։ Վերցված է 2017-11-14 
  4. Beltrán, Javier R. (2006-07-25)։ «Igor Angulo se marcha como cedido al Cannes» (իսպաներեն)։ AS։ Վերցված է 2017-11-14 
  5. «Rescinding of Aitor Ramos and Igor Angulo’s contract» (անգլերեն)։ Athletic Club։ 2008-07-21։ Վերցված է 2017-11-14 
  6. «Angulo y Aitor Ramos se van al Écija» (իսպաներեն)։ Marca։ 2008-07-21։ Վերցված է 2017-11-14 
  7. «Igor Angulo se convierte en el segundo refuerzo invernal del Numancia» (իսպաներեն)։ AS։ 2010-02-01։ Վերցված է 2017-11-14 
  8. «El Alcoyano quiere fichar a Igor Angulo» (իսպաներեն)։ El Desmarque.com։ 2013-06-16։ Վերցված է 2017-11-14 
  9. «Igor Angulo espera "crecer profesionalmente" en la Primera División de Chipre» (իսպաներեն)։ El Desmarque.com։ 2013-08-05։ Վերցված է 2017-11-14 
  10. «Έναρξη συνεργασίας με τον Ίγκορ Ανγκούλο» (հունարեն)։ ΠΑΕ ΠΛΑΤΑΝΙΑΣ։ 2015-07-23։ Վերցված է 2017-11-14 
  11. «Igor Angulo piłkarzem Górnika.» (լեհերեն)։ Górnik Zabrze։ 2016-08-06։ Վերցված է 2017-11-14 
  12. «Igor Angulo królem strzelców Nice 1 Ligi» (լեհերեն)։ Górnik Zabrze։ 2017-06-05։ Վերցված է 2017-11-14 
  13. Manchón, Martín. (2018-05-20)։ «El Gornik de Igor Angulo y Dani Suárez vuelve a Europa 24 años después» (իսպաներեն)։ Migrantes del Balón։ Վերցված է 2018-07-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]