Իբրայ Ալթինսարին
Իբրայ Ալթինսարին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1841 |
Ծննդավայր | Kostanay, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 17 (29), 1889 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Kostanay, Turgay Oblast, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Կիրգիզական քրեստոմատիա» «Կիրգիզներին ռուսերեն ուսուցանելու նախնական ուղեցույց» |
Ազգականներ | Q12533429? |
![]() |
Իբրայ Ալթինսարին (ղազ.՝ Ыбырай Алтынсарин, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1841, Kostanay, ԽՍՀՄ - հուլիսի 17 (29), 1889, Kostanay, Turgay Oblast, Ռուսական կայսրություն), ղազախ մանկավարժ-լուսավորիչ, գրող, բանահավաք, հասարակական գործիչ, ազգագրագետ-գիտնական։ Հեղինակել է պատմվածքներ, առակներ, ղազախերեն թարգմանել է Լև Տոլստոյի, Իվան Կռիլովի ստեղծագործություններից։
Ղազախերեն տեքստեր գրելու հնարավորություն ապահովելու նպատակով ղազախական այբուբենի տարբերակներ է ստեղծել՝ հիմնվելով ռուսական գրի վրա։ Ալթնսարինը եղել է ղազախների աշխարհիկ կրթության գործի կազմակերպման սկզբնավորողը։ Բացել է ռուս-ղազախական երկդասյա կենտրոնական երկու ուսումնարան, արհեստագործական մեկ ուսումնարան, Ղազախստանում առաջին ուսումնարանը կանանց համար[1], գավառական հինգ դպրոց, մանկավարժական մեկ ուսումնարան...
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1841 թվականի հոկտեմբերի 20-ին, ռուսական կայսրության Տուրղայ նահանգի Արաղարաղայ գավառակում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել ու դաստիարակվել է պապի՝ հայտնի բեյ (իշխան) Բալգոժա Ժանբուրշինի տանը[2]։
1850-1857 թվականներին սովորել է Օրենբուրգի սահմանային հանձնաժողովին առընթեր ռուսական գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Երեք տարի աշխատել է իր պապի գրասենյակում՝ որպես քարտուղար ու գրագիր։ 1879 թվականից վարել է Տուրղայ նահանգի ղազախական դպրոցների տեսուչի պաշտոնը։ Որպես ցարական պաշտոնյա՝ արժանացել է պետական խորհրդականի տիտղոսի։ Ռուսական այբուբենով 1879 թվականին հրատարակել է «Կիրգիզական քրեստոմատիա» և «Կիրգիզներին ռուսերեն ուսուցանելու նախնական ուղեցույց» դասագրքերը (այդ ժամանակներում ղազախներին կիրգիզներ էին անվանում)։ Մահացել է 1889 թվականի հուլիսի 17-ին։
Մեծարանք և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալթնսարինի պատվին անվանակոչվել են՝
- Կոստանայի մարզի շրջաններից մեկը
- Արկալիկի պետական մանկավարժական ինստիտուտը
- գրադարաններ՝ Կոստանայում, Շիմկենտում
- Ռուդնոյե քաղաքի հասարակական-հումանիտար քոլեջը
- Ալմաթիի պողոտաներից մեկը
- մեկական փողոց Կոստանայ, Կոկշեթաու, Ռուդնոյե քաղաքներում
- մեկական դպրոց Ալմաթի, Կապշագայ, Ուբագան քաղաքներում, Տասկալա ավանում
- սառցադաշտ Ջունգարյան Ալաթաու լեռներում[3] (1952 թ.)
- Կենթաու քաղաքում 2013 թվականի մայիսին կանգնեցվել է Ալթնսարինի հուշարձանը
- 2007 թվականին Ղազախստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է գերատեսչական հատուկ պարգև՝ [1] «Իբրայ Ալթնսարին» կրծքանշան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Altynsarin, Ybrai [Ibrahim] (1994)։ Tandamaly shygarmalary (Selected Works)։ Gylym, Almaty, Kazakhstan։ ISBN 5-628-00862-1
- Lamashev, A. (1983)։ Ybyrai Altynsarin: Seminarii։ Anatili։ ISBN 5-630-00018-7
- Isabelle Kreindler (1983)։ «Ibrahim Altynsarin, Nikolai Il'minskii and the Kazakh National Awakening»։ Central Asian Survey 2: 3։ doi:10.1080/02634938308400440
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ |2|314|Женские училища}}
- ↑ Аян Әден (17 тамыз 2018)։ «Ыбырайдың атасы Кенесары бастаған қозғалысты жақтамаған»։ ҚазАқпарат։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին(ղազախ.)
- ↑ |1|202|Алтынсарина ледник
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Портал «Ибрай Алтынсарин» Archived 2019-05-14 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 163)։ ![]() |