Իբրահիմ ալ-Մազինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իբրահիմ ալ-Մազինի
արաբ․՝ إبراهيم عبد القادر المازني‎‎
Իբրահիմ ալ-Մազինի.jpg
Ծնվել է1890[1][2] կամ 1889[3]
ԾննդավայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1949[1][4][2][3]
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունարաբ
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս[5][3]
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա և Կահիրեի արաբերեն լեզվի ակադեմիա
ԱշխատավայրDar al-Ulum

Իբրահիմ ալ-Մազինի (օգոստոսի 19, 1890 / 1308 հիջրա – հուլիսի 12, 1949 / 1368 հիջրա) ամբողջական անուն՝ (արաբ․՝ إبراهيم عبد القادر المازني‎‎, Իբրահիմ 'Աբդ ալ-Կադիր ալ-Մազինի) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։

Դիվանի երեք պոետներից առավել բեղմնավոր գործունեություն է եղել Իբրահիմ ալ-Մազինին (1889 - 1949), ով գրել է ոչ միայն բանաստեղծություններ, այլև նորավեպեր, զբաղվել է լրագրողությամբ և թարգմանչությամբ։ Նա ծնվել է Կահիրեում, ուսանել այնտեղ, ապա՝ զբաղվել գրական-ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ։ 1906 թվականին ընդունվում և 3 տարի անց ավարտում է Կահիրեի Ուսուցչական սեմինարիան, թեպետ երազում էր ընդունվել իրավագիտական դպրոց։ Այնուամենայնիվ, Ուսուցչական սեմինարիան ժամանակի եգիպտական առաջավոր բուհերից էր՝ մինչև Կահիրեի համալսարանի հիմնադրումը։ Ուսանողական տարիներին սկսում է առաջին ուսումնասիրությունները բանասիրության ոլորտում։

1909 թվականին, ավարտելով Կահիրեի ուսուցչական սեմինարիան, ալ-Մազինին սկսում է դասավանդել Խեդիվյան (1909 - 1914), ապա՝ Դար ալ-Ուլմ դպրոցներում (1914 - 1918)։ Այդ տարիներին ավելի է մտերմանում ալ-Ակկադի և Շուքրիի հետ։ 1913 թվականին լույս է տեսնում իր առաջին ժողովածուն, 1917 թվականին՝ երկրորդը։ Ալ-Մազինիի բանաստեղծությունները գրված էին արաբական ոճով, սակայն եվրոպական մշակույթի ազգեցությամբ։ 1918 թվականին նա թողնում է ուսուցչի գործը և սկսում զբաղվել լրագրողությամբ։ Ալ-Մազինին եղել է Ալեքսանդրիայի «Նեղոսի հովիտ» (արաբ․՝ وادي النيل‎‎՝ Ուադի ան-Նիլ) թերթի խմբագիրը։ Առաջին աշխարհամարտից հետո Ալ-Մազինին դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։ Մազինին իր գրաքննադտական հոդվածներում ընդգծում էր պոեզիայի «նորացման» անհրաժեշտությունը և քննադատում էր Հաֆիզ Իբրահիմի ավանդականությունը։ Նա կոչ էր անում ճշմարիտ կերպով պատկերել մարդկային զգացմունքները, բնությունը և շրջապատող իրականությունը։

Ալ-Մազինիի առաջին արձակ ստեղծագործությունները գրվում են 1920-ական թվականների կեսերին։ Իր առաջին նորավեպը՝ «Գրող Իբրահիմը» (արաբ․՝ ابراهم الكاتب‎‎՝ Իբրահիմ ալ-քաթիբ) գրվում է 1925-1926 թվականներին, սակայն լույս տեսնում 1931 թվականին։ 1935 թվականին նա գրում է «Սարդոստայն» (արաբ․՝ خيوط العنكبوت‎‎՝ խույուտ ալ-անքաբութ), 1937 թվականին՝ «Ճանապարհին» (արաբ․՝ في الطريق‎‎՝ ֆի ալ-տարիկ)։ Կյանքի վերջին տարիներին ընտրվում է Դամասկոսի ակադեմիայի և Կահիրեի արաբերենի ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  3. 3,0 3,1 3,2 LIBRIS — 2012.
  4. Swartz A. Open Library — 2005.
  5. https://encyclopedia2.thefreedictionary.com/Mazini%2C+Ibrahim+Abd+Al-Qadir+Al-

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]