Jump to content

ԻՍ-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԻՍ-1
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի մոդել
Արտադրվածների քանակ107
Անվանված էԻոսիֆ Ստալին
Այլ սպառազինությունZIS-S-53?

ԻՍ-1, Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի խորհրդային ծանր տանկ։ ԻՍ հապավումը նշանակում է «Իոսիֆ Ստալին», որը 1943-1953 թվականներին թողարկված խորհրդային ծանր տանկերի պաշտոնական անվանումն էր։ 1 ցուցիչը համապատասխանում է այս տեսակի տանկերի առաջին սերիական մոդելին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԻՍ-1-ի հետ օգտագործվել է նաև ԻՍ-85 անվանումը, որտեղ 85 ցուցիչը մատնանշում էր տանկի հիմնական զինամթերքի տրամաչափը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍ-1 և ԻՍ-2 ծանր տանկերը սերում են Չելյաբինսկի տրակտորային գործարանում 1942 թվականին արտադրված ու Կլիմենտ Վորոշիլովի պատվին անվանակոչված ԿՎ-1/ԿՎ-1ս ծանր ու ԿՎ-13 զրահապատ տանկերից։

ԻՍ տանկերի արտադրության տեմպերի վրա ամենաանմիջական ազդեցություն է ունեցել 1942—1943 թվականների ձմռանն արևելյան ռազմաճակատում գերմանական «Վագր» ծանր տանկերի հայտնվելը։ Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) 1943 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Չելյաբինսկի Կիրովի անվան գործարանին ու «Փորձառու տանկային գործարան» վերանվանված № 100 գործարանին հանձնարարվել է պատրաստել ու պետփորձաքննության ներկայացնել ԻՍ տանկերի երկու օրինակ։

Փորձարկումներն անցկացվել են 1943 թվականի մարտի 22-ից ապրիլի 19-ը և ընդհանուր առմամբ հաջող են անցել։ Հանձնաժողովն արձանագրել է, որ փոքր կշռով ԻՍ տանկերն ունեն ավելի հզոր զրահապատում և շարժման ավելի մեծ արագություն։

Սակայն ապրիլին Կուբնիկի հրաձգադաշտում անցկացված ռազմաավարային «Վագր-1» տանկի փորձարկումները ցույց են տվել, որ գոյություն ունեցող հակատանկային զենքերը նրա զրահապատման դեմ չափազանց թույլ են։ Պաշտպանության պետական կոմիտեի 1943 թվականի մայիսի 5-ի որոշմամբ խնդիր է դրվել ստեղծել զենիթային թնդանոթների ռմբանետաբանությամբ 85 միլիմետրանոց տանկային թնդանոթներ ԻՍ ծանր տանկերի վրա տեղադրելու համար։

Հուլիսի առաջին կեսին նոր թնդանոթների նախատիպերը պատրաստ են եղել փորձարկման։ Միևնույն ժամանակ պատրատ են եղել նաև ԻՍ տանկերի երկու նախատիպ, որոնք ստացել են «Օբյեկտ 237» անվանումը։ 1943 թվականի հուլիսին անցկացվել են գործարանային փորձարկումները, որոնց արդյունքում ԻՍ տանկերի նախատիպերը թույլատրվել են պետական փորձարկումների, որոնք էլ անցկացվել են օգոստոսի 2-8-ը։ Տանկերը երաշխավորվել են սպառազինության կազմում ընդգրկվելու համար։

ԻՍ-85 տանկերի սերիական արտադրությունն սկսվել է 1943 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն նոյեմբերին սպառազինության մեջ ներառվել է ԻՍ-122 (ԻՍ-2) «Օբյեկտ 240» անունով տանկը և արտադրությունը 1944 թվականի հունվարին դադարեցվել է։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԻՍ-1 տանկի արտադրություն
Տարի\ամիս հունվար փետրվար -սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր ընդամենը
1943 2 23
40 67
1944 40 40

Կառուցվածքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության ԻՍ-1 տանկերը հանդիսացել են ԿՎ-1 և ԿՎ-1ս ծանր տանկերի գերարդիականացված տարատեսակները։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍ-1 տանկի հիմնական սպառազինությունը 1943 թվականի արտադրության 85 մմ տրամաչափով տանկային թնդանոթն էր։

Մարտական լրակազմը կազմել է մեկանգամյա լիցքավորման 59 կրակոց, որոնք դասավորվել են զրահաշտարակի վրա ու մարտական բաժանմունքի երկու կողերի երկարությամբ։

ԻՍ-1 տանկը համալրված է եղել Բ-2-ԻՍ քառատակտ V-աձև 12-գլանանի դիզելային շարժիչով, որն ունեցել է 520 ձիաուժ (382 կՎտ) հզորություն։ Շարժիչի գործարկումն իրականացվել է իներցիոն ներքին այրման շարժիչի միջոցով կամ մեքենայի մարտական բաժանմունքում տեղակայված երկու ռեզերվուարների սեղմած օդով։ Շարժիչա-շարժահաղորդ բաժանմունքում ցուրտ եղանակին շարժիչի հեշտ գործարկման համար տեղադրված էր տաքացնող սարքավորումներ։ Դրանք օգտագործվում էին նաև մեքենայի մարտական բաժանմունքի տաքացման համար։ ԻՍ-1 տանկն ունեցել է վառելիքի երեք բաք, որոնցից երկուսը գտնվում էին մարտական, իսկ մեկը՝ շարժիչա-շարժահաղորդ բաժանմունքում։ Ունեցել է նաև 360 լ ընդհանուր տարողությամբ չորս արտաքին լրացուցիչ վառելիքի բաքեր, որոնք կապված չեն եղել շարժիչի վառելիքային համակարգի հետ։

Հսկողության միջոցներ ու նշանառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի ներսից շրջակայքի ուսումնասիրության համար հրամանատարի դիտահորում և լիցքավորողի աշխատավայրում տեղադրվել են ՄԿ-4 պերիսկոպային երկու սարք։ Հրամանատարական աշտարակն ունեցել է պաշտպանական ապակիներով հինգ դիտանցք։ Մարտի ընթացքում վարորդ-մեխանիկը վերահսկողությունն իրականացնում էր երկապակի դիտասարքի օգնությամբ։ Այն հարմարեցվում էր տանկի ճակատային մասի զրահապատ լյուկում։ Խաղաղ պայմաններում վերջինս կարելի էր առաջ բերել ու վարորդ-մեխանիկի համար իր աշխատավայրից ապահովել ավելի հարմարավետ անմիջական տեսադաշտ։

Կրակ վարելու համար ԻՍ-1 տանկը սարքավորվել է երկու հրանոթային նշանոցներով․ հեռադիտակային 10Տ-15՝ ուղիղ նշանառությամբ կրակելու համար և շրջադիտակային ՊՏ4-15՝ փակ դիրքերից կրակելու համար։ Շրջադիտակային նշանոցի գլխիկը պահպանվում էր հատուկ զրահածածկոցով։ Օրվա մութ ժամերին կրակելու համար նշանոցների սանդղակներն ունեցել են լուսավորման սարքեր։

Կապի միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի միջոցները ներառում էին 10Ռ կամ 10ՌԿ-26 ռադիոընդունիչներ և չորս հաճախորդի համար նախատեսված ՏՊՈՒ-4-Բիս հեռախոսասարք։ Տանկային այս հեռախոսասարքը թույլ էր տալիս տանկի անձնակազմի անդամներին խոսակցություն վարել նույնիսկ խիստ աղմկոտ պայմաններում և արտաքին կապի համար ռադիոընդունիչներին միացնել սաղավարտախոս լրակազմը։

Ձևափոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍ-1 տանկերի բոլոր 130 օրինակները չեն ունեցել ակնհայտ կառուցվածքային տարբերություններ, հետևբար այս սերիային տանկն ըստ պաշտոնական փաստաթղթերի և ռազմա-պատմական աղբյուրների՝ վերափոխված տեսակներ չի ունեցել։

Համակարգչային և բջջային հեռախոսների խաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՍ-1 տանկը կարելի է հանդիպել հետևյալ խաղերում․

  • «Armored Aces»(Android и iOS)
  • «War Thunder» (PC и PS4)
  • «World of Tanks» (PC)
  • «World of Tanks Blitz» (PC, Android, iOS, Windows Phone)
  • «Wild tanks online» (Android)
  • «В тылу врага 2: Штурм» (PC)
  • Steel Division 2 (PC)
  • ԻՍ տանկերին նախորդած տանկեր՝ խորհրդային ծանր տանկեր ԿՎ-1Ս, ԿՎ-85
  • ԻՍ տանկերի դաս ԻՍ-2, ԻՍ-3, ԻՍՈՒ- 152, ԻՍՈՒ-122
  • «Վագր», «Տիգր II» և մեծածավալ «Հովազ» կատեգորիայի տանկեր

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Желтов И. Г. и др. Танки ИС // Танкомастер. — 2004. — спецвыпуск.
  • Желтов И. Г. и др. Танки ИС. Боевое применение // Танкомастер. — 2004. — спецвыпуск.
  • Шунков В. Н. Оружие Красной армии. — Мн.: Харвест, 1999. — 544 с. — ISBN 985-433-469-4
  • Желтов И. Г., Павлов И. В., Павлов М. В., Солянкин А. Г. Советские тяжёлые самоходные артиллерийские установки 1941—1945 гг. — М.: Экспринт, 2005. — 48 с. — ISBN 5-94038-080-8
  • Смирнов Г. Рассказы об оружии. — М.։ Детлит, 1976.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Тяжелый танк ИС-1: история создания, боевое применение». The Russian Battlefield. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.
  • А. Бескурников. Линкоры танковых атак // Моделист-конструктор. — 1978. — № 5.
  • «Тяжёлые танки ИС-1, ИС-2 «Иосиф Сталин»». Броне-сайт Чобитка Василия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԻՍ-1» հոդվածին։