Պերիոսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերիոսկոպ


Պերիոսկոպ ( հունարեն՝ λεριοχολέω - դիտել շուրջը), շրջադիտակ, 1․ թաքստոցներից (խրամատներ, բլինդաժներ), տանկերից, սուզանավերից դիտումների համար նախատեսված օպտիկական սարք։ Պերիոսկոպի օգնությամբ չափում են նաև հորիզոնական և ուղղաձիգ անկյունները տեղանքում և որոշում դիտվող օբյեկտների հեռավորությունները (տես նաև Հեռաչափ)։ Պերիոսկոպի կառուցվածքն ու օպտիկական բնութագրերը պայմանավորված են կիրառության ոլորտով, տեղակայման վայրով և թաքստոցի խորությամբ։ Պարզագույնը ուղղաձիգ Պերիոսկոպն է, որը բաղկացած է ուղղաձիգ դիտափողից և վերջինիս առանցքի նկատմամբ 45° անկյունով տեդադրված 2 հայելիներից, որոնց կազմած օպտիկական համակարգը բեկում է դիտվող առարկայից եկող լուսային ճառագայթները և ուղղում դեպի դիտորդի աչքը։ Տարածված են պրիզմայավոր Պերիոսկոպները, որոնց դիտափողում հայելիների փոխարեն տեղադրված են ուղղանկյուն պրիզմաներ, ինչպես նաև հեռադիտակային ոսպնյակավոր համակարգը և շրջող համակարգը, որոնց օգնությամբ կարելի է ստանալ խոշորացված ուղիղ պատկեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 274
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերիոսկոպ» հոդվածին։