Տիգր II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգր II
PzKpfw VI Ausf. B «Tiger II»
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենայի մոդել
ԵրկիրԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Անձնակազմ5
Պատմություն
ՆախագծողHenschel & Sohn?
ԱրտադրողHenschel & Sohn?
Արտադրման թվականներ1944-1945
Շահագործման սկիզբ1944
Շահագործման ավարտ1945
Արտադրվածների քանակ493 և 489[1]
ՕգտագործողԵրրորդ Ռայխ
ՄարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Անվանված էբենգալյան վագր
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7380
Կորպուսի լայնություն, մմ3755
Բարձրություն, մմ3090
Կլիրենս, մմ495
Զրահապատում
Զրահի տիպպողպատե գրտնակած հոմոգենիկ, մակերեսայնորեն մխուն
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.150 / 50°
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.120 / 50°
Կորպուսի կող (վերև), մմ/աստ.80 / 25°
Կորպուսի կող (ներքև), մմ/աստ.80 / 0°
Կորպուսի հետևամաս, մմ/աստ.80 / 30°
Հատակ, մմ25—40
Կորպուսի տանիք, մմ40
Աշտարակի ճակատ, մմ/աստ.107/10° (Պորշեյի աշտարակ)
180/10° (Հենշելի աշտարակ)
Հրանոթի սքողանք, մմ/աստ.65—100
Աշտարակի կողկ, մմ/աստ.80 / 20°
Աշտարակի հետևամաս, մմ/աստ.80 / 18°
Աշտարակի տանիք, մմ/աստ.40 / 80—90°
Սպառազինություն
Թնդանոթի տիպակոսավոր տանկային
Փողի երկարություն, տրամաչափեր71
Թնդանոթի մարտական լրակազմ77 (Պորշեյի աշտարակ)
84 (Հենշելի աշտարակ)
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ.−8…+15°
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ.360°
Հրաձգության հեռավորություն, կմ~ 4000 մ
Նշանոցներհեռադիտակային TZF 9d/1
Գնդացիրներ2—3 × 7,92-մմ MG-34 և MG-42
Այլ սպառազինություն8.8 cm KwK 43?
Շարժականություն
Շարժիչի տեսակV-աձև շարժիչ
Շարժիչի հզորություն, ձիաուժ700
Արագությունը խճուղով, կմ/ժ38
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ10,3
Կախոցի տիպինդիվիդուալ տորսիոնային
Հաղթահարվող բարձունք, աստ.35°
Հաղթահարվող պատնեշ, մ0,85
Հաղթահարվող խրամ,մ2,5
Հաղթահարվող ծանծաղուտ, մ1,6

Panzerkampfwagen VI Ausf. B «Tiger II», «Տիգր II», կամ գերմ.՝ «Königstiger», «Թագավորական վագր» («Բենգալական վագր» գերմաներենով), Երկրորդ համաշախարհային պատերազմի եզրափակիչփուլի ծանր գերմանական տանկ։ Սերիապես արտադրվում էր 1944 թվականի մարտից և մինչև պատերազմի ավարտը։ Արտադրվել է ընդամենը 489 տանկ։ Տիգր II-ը Նացիստական Գերմանիայի վերջին ծանր տանկն է, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ուժեղագույն տանկը։

Իր 88-մմ թնդանոթի շնորհիվ կարող է խոցել հակահիտլերական կոալիցիայի յուրաքանչյուր տանկը։ Թեքության մեծ անկյունների տակ գտնվող զրահի հաստ շերտերը տանկին հույժ բարյր պաշտպանություն էին ապահովում այն ժամանակի հակատանկային միջոցների մեծամասնությունից։ Միաժամանակ շարժիչի մեծ քաշը և անբավարար կարողությունը պայմանավորել էին տանկի ցածր ընթացային հատկությունները և ընդհանուրցածր ապահովությունը։

Տանկի անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման ժամանակ տանկի նախագծի անվանման փոփոխության պատմությունը[2]։

  • VK 45.02 (H) - տրված է 1942 թվականի ապրիլի 15-ին.
  • Tiger II VK 45.02 (H) - 1942 թվականի սեպտեմբերի 18-ին.
  • Tiger III (VK 45.03) - 1942 թվականի հոկտեմբերի 12-ին.
  • Henschel Tiger B - 1943 թվականի հունվարի 8-ին.
  • Tiger II VK 45.03 - 1943 թվականի մարտի 3-ին.
  • Pz.Kpfw. Tiger Ausf. B, Pz.Bef.Tiger Ausf. B - 1943 թվականի հունիսի 2-ին։

Արդյունքում տանկը ստացել է հետևյալ անվանումները՝

  • հատուկ գերմանակն դասակարգմամբ (տես՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական զրահատեխնիկայի դասակարգում») - Sd.Kfz. 182;
  • բանակային գերմանական դասակարգմամբ - Panzerkampfwagen VI Ausf. B (PzKpfw VI Ausf. B, Pz. VI Ausf. B);
  • «Tiger II» (օգտագործվում է հակամարտող տարբեր կողմերի մոտ որպես կիսապաշտոնական անվանում);
  • «Թագավորական տիգր» (կիսապաշտոնական անվանում հակամարտող տարբեր կողմերի բանակներում, մասնավորաբար, գերմ.՝ Königstiger, անգլ.՝ King Tiger, Royal Tiger);
  • «Տիգր-Բ» (1940-ականների մի շարք պաշտոնական խորհրդային փաստաթղթերում)։

Մշակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմախտի զորքերի խորհրդային ԿՎ-1 և Տ-34 տանկերի հետ հանդիպումից հետո Գերմանիայում հանկարծ ակտիվացվել են ծանր տանկի ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքն է դարձել մարտադաշտերում այն պահին աշխարհում ուժեղագույն «Տիգր» տանկի հայտնվելը։ Սակայն հետախուզման գործողությունները և գերված խորհրդային սպաների հարցաքննությունները օգնել են գերմանական հրամանատարությանը իրական պատկերացում կազմել ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական համալիրի մասին։ Պատկերը գերմանական զորքերի համար այդքան էլ վարդագույն չէր, քանի որ մեծ հավանականություն կար, որ Կարիմր բանակը կարող էր ստանալ ուժով և քանակությամբ գերաշռող ավելի լավ բնութագիր ունեցող նոր տանկեր։

Բացի այդ, Վերմախտի սպառացինությանվարչությունը և անձամբ Հիտլերին ցանկություն ունեին հաջողակ և ուժեղ KwK 43 L/71 թնդանոթով զինված տանկ ունենալ, քանի որ այդ թնդանոթը իր չափերի պատճառով անհնար էր տեղադրել գոյություն ունեցող գերմանական ոչ մի տանկի մեջ։

Բոլոր այդ գործոնները տանկ-կործանիչի կոնցեպցիա էին դարձել։ Այդ տանկը պետք էր առավելագույն չափով պաշտպանված լինել և զինված առավելագույն չափով ուժեղ զենքով։ Միաժամանակ մեքենայի շարժականությունը երկրորդական էր համարվում՝ նախատեսված էր, որը տանկը կգործի պաշտպանության ժամանակ, առավելապաես դարաններից, և կգնդակոծի հակառակորդին մեծ հեռավորությունից, ինչի թույլ էր տալիս նրա հոյակապ նշանառման օպտիկան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chamberlain P., Doyle H. L. Encyclopedia of German Tanks of World War Two, Revised EditionArms and Armour Press, 1993. — P. 142.
  2. Thomas L. Lentz & Hilary L. Doyle., Germany’s Tiger Tanks: Vol. 2 — VK 45.02 to Tiger II, Schiffer — 176 p. — 4000 հատ, ISBN 0-7643-0224-8։
  3. Վ. Ն. Շունկով, Վերմախտ, Մն., «Խարվեստ», 2004 — 239, էջ 448, էջեր 239 — 239 էջ. — 5000 հատ, ISBN 985-13-1618-0։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգր II» հոդվածին։