Ժորա Հայրապետյան (նկարիչ)
Jump to navigation
Jump to search
Ժորա Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1946 (75 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1975) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | նկարիչ |
Գործունեություն | նկարչություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ժորա Գրիշայի Հայրապետյան (դեկտեմբերի 28, 1946, Արմավիր), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1983 թվականին ՀԽՍՀ նկարիչների միության անդամ է, նույն թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1995 թվականից նկարչություն է դասավանդում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2010 թվականից՝ պրոֆեսոր։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, ԱՄԷ և այլ երկրների մասնավոր հավաքածուներում ու թանգարաններում[1][2]
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 «Դանթեն և Հայաստանը», Ռավեննա, Իտալիա
- 2008 «Հայկական գեղանկարներ Մոսկվայում»
- 2012 «Հայ նկարիչները Մոսկվայում»
- 2011 Ցուցահանդես Երևանի գեղարվեստի ակադեմիայում
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացու մեդալ (2015)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|