Ժորա Հայրապետյան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորա Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | նկարիչ |
Գործունեություն | նկարչություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ժորա Գրիշայի Հայրապետյան (դեկտեմբերի 28, 1946, Արմավիր), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1983 թվականին ՀԽՍՀ նկարիչների միության անդամ է, նույն թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1995 թվականից նկարչություն է դասավանդում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2010 թվականից՝ պրոֆեսոր։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, ԱՄԷ և այլ երկրների մասնավոր հավաքածուներում ու թանգարաններում[1][2]
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 «Դանթեն և Հայաստանը», Ռավեննա, Իտալիա
- 2008 «Հայկական գեղանկարներ Մոսկվայում»
- 2012 «Հայ նկարիչները Մոսկվայում»
- 2011 Ցուցահանդես Երևանի գեղարվեստի ակադեմիայում
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2015)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գալա Արտ պատկերասրահ, Ժորա Հայրապետյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Ժորա Հայրապետյանի արվեստը
- ↑ Ժորա Գրիշայի Հայրապետյանին Մովսես Խորենացի մեդալով պարգևատրելու մասին
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Արմավիր քաղաքում ծնվածներ
- Հայ նկարիչներ
- Հայ պրոֆեսորներ