Ժորա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորա Աղաջանյան
մարտի 10, 1961(1961-03-10) - հունիսի 16, 1993(1993-06-16) (32 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վաղուհաս, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Մաղավուզ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ժորա Արսենի Աղաջանյան (10 մարտի, 1961, Վաղուհաս, Մարտակերտի շրջան - 16 հունիսի, 1993, Մաղավուզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորա Աղաջանյանը ծնվել է 1961 թ. մարտի 10-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ 1969-71 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է Դիլիջանի էլեկտրասարքավորումների ուսումնարանը։ Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրացանցում որպես էլեկտրիկ։ 1988 թ-ից գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում էր։ Զոհվել է 1993 թ. հունիսի 16-ին Մաղավուզում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Վաղուհասի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժորա Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.