Ժոզե Վիլկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոզե Վիլկեր
Josewilker10082006.jpg
Ծնվել էօգոստոսի 20, 1944(1944-08-20)
ԾննդավայրJuazeiro do Norte, Սեարա, Բրազիլիա
Մահացել էապրիլի 5, 2014(2014-04-05)[1] (69 տարեկանում)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Mônica Torres?, Guilhermina Guinle? և Renée de Vielmond?
bloglog.globo.com/josewilker/

Ժոզե Վիլկեր (պորտ.՝ José Wilker de Almeida, օգոստոսի 20, 1944(1944-08-20), Juazeiro do Norte, Սեարա, Բրազիլիա - ապրիլի 5, 2014(2014-04-05)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2][3]), բրազիլացի դերասան և ռեժիսոր, պրոդյուսեր, լրագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի օգոստոսի 20-ին: Վաղ տարիքից սիրել է գրականություն և շատ էր ցանկանում ուսումնասիրել կինեմատոգրաֆիա, երազում էր դառնալ սցենարիստ: Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1965 թվականին «A Folecida» ֆիլմի էպիզոդում, շատ է գրել թատրոնի համար, մասնակցել է տարբեր ներկայացումների, իսկ 1971 թվականից սկսել է կանոնավոր կերպով նկարահանվել հեռուստանովելներում՝ դառնալով իր ժամանակների ամենասիրված դերասաններից մեկը:

Մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին 69 տարեկան հասակում ինֆարկտից իր իսկ տանը՝ Ռիո դե Ժանեյրոյում[3][4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Ժոզե Վիլկերը հայտնի է շնորհիվ հեռուստասերիալների, որտեղ նա ակտիվ նկարահանվել է՝ սկսած 1970-ական թվականներից: Նա նաև մասնակցություն է ունեցել «Գլոբո» հեռուստաընկերության այլ հեռուստանախագծերին և վիդեոնախագծերին: Հայրենիքում և արտասահմանում մեծ ճանաչում է ձեռք բերել «Ռոկի՝ կեղծ սուրբ» (1985) ֆիլմում նկարահանվելու շնորհիվ:

Նա նաև «Cultural» ամսագրում վարել է «Բրազիլական պարբերական» խորագիրը, ինչպես նաև գրել է «Chiques e Famosos»-ի համար:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Վիլկերը ամուսնացել է երեք անգամ: Եվ նրանք երեքն էլ դերասանուհիններ են եղել: Առաջինը կինը եղել է Ռենե դը Վիլմոնդը, երկրորդը՝ Մոնիկա Տորեշը: Երկու ամուսնությունն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ: Նրա վերջին կինը Հիլերմինա Հինլին է: Ունեցել է երկու դուստր:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թվականին ստացել է Մոլերա մրցանակը «O Arquiteto e o emperador da Assiria» պիեսում լավագույն դերակատարման համար:
  • 2005 թվականին մրցանակ է ստացել «Ճակատագրի տերը» ֆիլմում իր կերտած Ջոնվաննի Իմպորտայի դերով՝ որպես լավագույն դերասան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://g1.globo.com/rio-de-janeiro/noticia/2014/04/morre-o-ator-jose-wilker.html
  2. «Erramos: José Wilker morreu aos 69 anos, e não aos 66 anos» (պորտուգալերեն)։ BOL — Brasil Online։ 2014-04-06։ Վերցված է 2014-04-06 
  3. 3,0 3,1 Ana Cora Lima (2014-04-06)։ «José Wilker morre aos 69, vítima de infarto fulminante» (պորտուգալերեն)։ Портал televisao.uol.com.br։ Վերցված է 2014-04-06 
  4. «Morre o ator e diretor José Wilker»։ O Globo (Portuguese)։ Organizações Globo։ 5 April 2014։ Վերցված է 8 April 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]