Ժոզեպ Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժոզեպ Գոմես
Andorra national football team - Josep Gómes (001).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզեպ Անտոնիո Գոմես Մորեյրա
Քաղաքացիությունը Անդորա Անդորա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Լա Մասսանա, Անդորա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անդորա ՈւԷ Սանտա Կոլոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Անդորա Անդորա
2006-2009 Իսպանիա Էիվիսա Իբիսա 47 (−?)
2009-2010 Իսպանիա Սյուդադ դե Վիկար 17 (−?)
2010-2011 Իսպանիա Սան Ռաֆայել 5 (−?)
2011-2012 Իսպանիա Կարաբանչել
2013-2014 Իսպանիա Ֆորտունա 44 (−?/1)
2014 Ֆրանսիա Պեննուազ 2 (−1)
2015-ներկա Անդորա ՈւԷ Սանտա Կոլոմա 3 (−?)
Ազգային հավաքական
2002-? Անդորա Անդորա (Մ-17) 1 (−?)
Անդորա Անդորա (Մ-19) 3 (−?)
Անդորա Անդորա (Մ-21) 2 (−?)
2006-ներկա Անդորա Անդորա 32 (−75)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 27, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 27, 2015

Ժոզեպ Անտոնիո Գոմես Մորեյրա (իսպ.՝ Josep Antonio Gómes Moreira, դեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1], Անդորրա լա Վելյա, Անդորրա, Անդորա), անդորացի ֆուտբոլիստ, «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի և Անդորայի ազգային հավաքականի դարպասապահը։

2004 թվականին սկսել է խաղալ «Անդորա» ակումբում, հետո խաղացել է «Էիվիսա Իբիսայում»: Հետագայում ելույթ է ունեցել «Սյուդադ դե Վիկար», «Սան Ռաֆայել» և «Կարաբանչել» ակումբներում։ 2013 թվականին տեղափոխվել է Լեգանեսի «Ֆորտունա» ակումբ, հետո խաղացել է ֆրանսիական «Պեննուազում»:

Խաղացել է Անդորայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում։ 2006 թվականից հանդես է գալիս Անդորայի ազգային հավաքականում և համարվում է հիմնական դարպասապահը։ Ներկայումս հավաքականում խաղացել է 32 խաղ և բաց թողել 75 գոլ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսեց 2004 թվականին, Իսպանիայի 7-րդ դիվիզիոնի «Անդորա» ակումբում։ Այնտեղ խաղաց 2 տարի։

2006 թվականի ամռանը տեղափոխվեց «Էիվիսա Իբիսա» ակումբ։ 2006-07 մրցաշրջանում Գոմեսը խաղաց այլ անդորացիների՝ Մարսիո Վիեյրայի, Սերժի Մորենոյի և Տոնի Լիմայի հետ[2], թիմի հետ դարձավ Տերսերայի չեմպիոն, որից հետո թիմը հայտնվեց Սեկունդա Դիվիզիոն Բ-ում։ Այնտեղ խաղաց 11 խաղ։ Հաջորդ մրցաշրջանում իր հայրենակիցներից ակումբում միայն Մարկ Գարսիան էր[3], Գոմեսը խաղաց 21 խաղ, իսկ թիմը առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը։ 2008-09 մրցաշրջանում «Էիվիսա Իբիսան» զբաղեցրեց 18-րդ տեղը և լքեց Սեկունդա Դիվիզիոն Բ-ն, իսկ Գոմեսը խաղաց 15 խաղ։ Ընդհանուր առմամբ ակումբում խաղաց 47 խաղ, երկար ժամանակ եղավ երկրորդ դարպասապահը[4]:

2009 թվականի ամռանը ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվեց «Սյուդադ դե Վիկար» ակումբ և 2009-10 մրցաշրջանը անցկացրեց Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում ու խաղաց 17 խաղերում[5]: 2010 թվականին դարձավ «Սան Ռաֆայել» ակումբի ֆուտբոլիստը, որը նույնպես հանդես էր գալիս Սեկունդա Դիվիզիոն Բ-ում, և խաղաց ընդամենը 5 խաղ։ 2011-12 մրցաշրջանում խաղաց «Կարաբանչել» ակումբում։ 2013 թվականի ձմռանը տեղափոխվեց Լեգանեսի «Ֆորտունա» ակումբ։ Այնտեղ խաղաց 44 խաղ և խփեց 1 գոլ։ 2014 թվականի ամռանը իր հայրենակից Էմիլ Գարսիայի հետ տեղափոխվեց ֆրանսիական «Պեննուազ» ակումբ։ Թիմի կազմում խաղաց 2 խաղ և բաց թողեց 1 գոլ։ 2015 թվականին դարձավ «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի խաղացողը և 2014-15 մրցաշրջանի Պրիմերա Դիվիզիոյում խաղաց 3 խաղ[6]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեպ Գոմեսը

2002 թվականի Եվրոպայի ֆուտբոլի պատանեկան առաջնության որակավորման փուլի շրջանակներում եղել է Անդորայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում և խաղացել է մեկ խաղ։ Անդորայի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղացել է 3 խաղ։ Անդորայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում խաղացել է 2 խաղ[7]:

2005 թվականին, երբ Գոմեսը 20 տարեկան էր, Անդորայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռոդրիգոն Գոմեսին սկսեց հրավիրել գաճաճ պետության թիմ, որը 2015 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ ՖԻՖԱ վարկանշայն աղյուսակում զբաղեցնում է 201-րդ տեղը[8]: 2005 թվականի մարտի 26-ին նա հայտնվեց Մունդիալ 2006-ի որակավորման տուրի շրջանակներում կայանալիք Հայաստան-Անդորա արտագնա խաղում խաղացող կազմի մեջ։ Խաղն ավարտվեց հայերի հաղթանակով (2-1)[9], իսկ Գոմեսը ամբողջ խաղի ընթացքում նստեց պահեստայինների նստարանին։ Որոշ ժամանակ ևս Ժոզեպ Գոմեսը պահեստային դարպասապահ էր և Կոլդոյի հերթափոխորդը[4]:

2006 թվականի օգոստոսի 16-ին Բելառուսի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Գոմեսը առաջնախաղ ունեցավ Անդորայի ազգային հավաքականի կազմում։ Դավիդ Ռոդրիգոն նրան խաղադաշտ դուրս բերեց ավելացված ժամանակում Կոլդոյի փոխարեն։ Խաղն ավարտվեց Բելառուսի հաղթանակով (3-0)[10]: 2007 թվականի նոյեմբերի 21-ին, Եվրո 2008-ի որակավորման խաղերի շրջանակներում, Ռուսաստանի դեմ խաղում նա երկրորդ անգամ ելույթ ունեցավ Անդորայի ազգային հավաքականի կազմում (0-1)[11]: Նա խաղի մեջ մտավ երկրորդ խաղակեսի սկզբին և անառիկ պահեց իր դարպասները։

2009 թվականի հունիսի 10-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Անգլիայի դեմ խաղում Կոլդոն հավաքականի կազմում անցկացրեց իր վերջին խաղը։ Խաղն ավարտվեց Անգլիայի ջախջախիչ հաղթանակով (6-0)[12], իսկ Ժոզեպ Գոմեսը 79-րդ րոպեին փոխարինեց Կոլդոյին։ Դրանից հետո Գոմեսը դարձավ հավաքականի հիմնական դարպասապահը։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի դեմ խաղում, չնայած Անդորայի 5-0 հաշվով պարտությանը, Գոմեսը լավ խաղաց և ԶԼՄ-ների կողմից ստացավ դրական գնահատականներ[13]: Մունդիալ 2010-ի որակավորման փուլում խաղաց 5 խաղ, որոնցում բաց թողեց 17 գոլ և ստացավ դեղին քարտ[14]:

2011 թվականի փետրվարի 9-ին, Մոլդովայի դեմ ընկերական խաղում 38-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց վաստակեցին, սակայն Գոմեսը հետ մղեց Անատոլի Դորոշի հարվածը։ Այնուամենայնիվ Անդորան զիջեց[15]: Եվրո 2012-ի որակավորման փուլում Գոմեսը խաղաց բոլոր 10 խաղերում՝ անցկացնելով ամբողջ 90 րոպեները և բաց թողեց 25 գոլ[16]: Մունդիալ 2014-ի որակավորման փուլում խաղաց 6 խաղ, որոնցում բաց թողեց 17 գոլ[17]:

Ընդհանուր առմամբ Անդորայի ազգային հավաքականում խաղացել է 32 խաղ և բաց թողել 75 գոլ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տերսերայի չեմպիոն (1)՝ 2006-07

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի պորտուգալական արմատներ։ Անգլիայում աշխատել է որպես ձեռնարկատեր։ Տիրապետում է անգլերենին[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Էիվիսա Իբիսան 2006-07 մրցաշրջանում» (իսպաներեն)։ ceroacero.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  3. «Էիվիսա Իբիսան 2008-09 մրցաշրջանում» (իսպաներեն)։ ceroacero.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  4. 4,0 4,1 Ալեքսանդր Տիտեև։ «Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի հավաքականը» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  5. Պրոֆիլը transfermarkt.com կայքում
  6. «Խաղացողի պրոֆիլը» (կատալաներեն)։ Անդորայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Վերցված է 2015-05-27 
  7. Վիճակագրությունը UEFA.com կայքում
  8. «Հավաքականների վարկանիշ» (անգլերեն)։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  9. «Հայաստան - Անդորա խաղի արձանագրությունը» (անգլերեն)։ soccerway.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  10. «Բելառուս - Անդորա խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ eu-football.info։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  11. «Անդորա - Ռուսաստան խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ eu-football.info։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  12. «Անգլիա - Անդորա խաղի արձանագրությունը» (ռուսերեն)։ eu-football.info։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  13. «Անդորա - Ղազախստան խաղի անոնսը» (ռուսերեն)։ sports.kz։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  14. «Մունդիալ 2010-ի որակավորման փուլի խաղերի ցանկը» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  15. «Ընկերական խաղում Անդորան զիջեց Մոլդովային» (ռուսերեն)։ newsmoldova.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  16. «Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ցանկը» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 
  17. «Մունդիալ 2014-ի որակավորման փուլի խաղերի ցանկ» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Վերցված է 2014-08-04 
  18. Մաքսիմ Լյապին։ «Зарплата – от 1500 до 2500. Костяк сборной Андорры составляют «белые воротнички», чей месячный доход составляет меньшую сумму, чем у наших игроков первого дивизиона» (ռուսերեն)։ Սովետսկի սպորտ։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]