Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | João Jordy Monroy Ararat | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1996[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 17 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 |
![]() | 8 | (0) |
2017-2020 |
![]() | 38 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա |
![]() | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ (պորտ.՝ Jordy João Monroy Ararat, հունվարի 3, 1996[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիական ծագումով հայ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս կոլումբիական «Դեպորտիվո Պերեյրա» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտա Ֆե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն սկսել է իր կարիերան կոլումբիական Սանտա Ֆե ակումբի պատանեկան կազմում։ Նրա կարիերայի հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Սանտա Ֆե ակումբի ուրուգվայցի մարզիչ Խերարդո Պելուսոն, ով ֆուտբոլիստին ներառել է թիմի պրոֆեսիոնալ կազմում։ Դրան է նպաստել նաև Սանտա ֆե ակումբի կոլումբիացի եզրային պաշտպան Յուլիան Անչիկոյի տեղափոխվելը Ատլետիկո Բուկարամանգա[4]։ 2015 թվականին Ժորդի Մոնրոյը Սանտա Ֆե ակումբի կազմում դարձել է Հարավամերիկյան գավաթի հաղթող` դրա կազմում չմասնակցելով որևէ խաղի[5]։ 2016 թվականին թիմը գլխավորած կոլումբիացի մարզիչ Ալեքսիս Գարսիան ֆուտբոլիստին տեղափոխել է թիմի երիտասարդական կազմ։ Նույն թվականին Սանտա Ֆե ակումբը գլխավորած արգենտինացի մարզիչ Գուստավո Կոստասը ֆուտբոլստին վերադարձրել է թիմի պրոֆեսիոնալ կազմ[5]։
Բոյակա Չիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սկզբին Ժորդի Մոնրոյը իրավաբանական խնդիրների պատճառներով հեռացել է Սանտա Ֆե ակումբից և փորձաշրջան է անցել ֆրանսական Անժե, Դիժոն, Ստրասբուրգ, Տուր և Ամյեն ակումբներում, սակայն մշտական պայմանագիր չի կարողացել կնքել[6]։ Ֆինանսական խնդիրների պատճառով ֆուտբոլիստն ստիպված է եղել թողնել ֆուտբոլը և զբաղվել այլ աշխատանքով, մինչև որ նույն թվականին պայմանագիր է կնքել Բոյակա Չիկո ֆուտբոլային ակումբի հետ[6]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտին Ժորդի Մոնրոյը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Էստոնիայի և Լիտվայի դեմ ընկերական խաղերի համար[7][8]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 18-ի դրությամբ[9]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սանտա Ֆե | 2015 | Պրիմերա A | 6 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2016 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 8 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||
Բոյակա Չիկո | 2017 | Պրիմերա B | 16 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
2018 | Պրիմերա A | 8 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
Ընդհանուր | 24 | 0 | 0 | 0 | 24 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 32 | 0 | 1 | 0 | 33 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտա Ֆե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլումբիայի առաջնություն․ 2016 Կլաուզուրա
- Կոլումբիայի գավաթ․ երկրորդ տեղ․ 2015
- Հարավամերիկյան գավաթ․ 2015
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2016
- Սուրուգա բանկի առաջնություն․ 2016
Բոյակա Չիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Colombia - J. Monroy - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «¿Qué pasó con Jordy Monroy?». Saque de Meta (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ 5,0 5,1 Tiempo, Casa Editorial El. «Jordy Monroy: canterano de Santa Fe, manejó Uber y es lateral de Chicó». futbolred.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ 6,0 6,1 «Արարատը Կոլումբիայից. Ով է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժոաո Մոնրոյը | Ֆուտբոլ365». www.football365.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ Հայաստանի հավաքականի նորեկի մասին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Կոլումբիացի Մոնրո Արարատը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Jordy Monroy». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|