Ժյուլ Դյուպրե
Ժյուլ Դյուպրե ֆր.՝ Jules Dupré | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Jules Louis Dupré |
Ծնվել է | ապրիլի 5, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1889[1][3][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լ'Իլ Ադամ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Բարբիզոնի դպրոց |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Broad Way?, View in the Woods? և Village at night? |
Ուսուցիչ | Auguste Raffet? |
Աշակերտներ | Léon-Victor Dupré? և Louis Lemaire? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց |
![]() |
Ժյուլ Դյուպրե (ֆր.՝ Jules Dupré, ապրիլի 5, 1811[1][2][3][…], Նանտ[4] - հոկտեմբերի 6, 1889[1][3][5][…], Լ'Իլ Ադամ), ֆրանսիացի նկարիչ, բարբիզոնյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համարվում է ժամանակակից ֆրանսիական բնապատկերի հիմնադիրը։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժյուլ Դյուպրեն ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում, որ արտադրել է հախճապակյա իրեր։ Որպես բնանկարիչ առաջին անգամ ներկայացվել է 1831 թվականին Փարիզյան սալոնում իր հինգ աշխատանքներով։ Նկարել է բացառապես ֆրանսիական բնապատկերներ (բացառությամբ 1835-1839 թվականներին Անգլիայում ստեղծված գործերի)։
1867 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել է Դյուպրեի 12 նկար։ Դրանից հետո նկարիչը տևական ժամանակ չի ցուցադրել իր աշխատանքները մինչև 1883 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի ութ աշխատանք։ Նրա գործերի մեծ մասը, որպես կանոն, գնորդներին ու պատվիրատուներին է հասել ուղիղ նրա արվեստանոցից։ Ներկայումս Դյուպրեի գործերը հանդիպում են հասարակական ու մասնավոր հավաքածուներում։ Այսպես, Կուշելևի պատկերասրահում ներկայացված է Դյուպրեի երկու բնանկար։ Դյուպրեն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։
Ժյուլ Դյուպրեն հանդիսանում է այսպես կոչված «անձնական բնանկարի» ներկայացուցիչ, որը ոչ այնքան պատկերում է բնության գեղեցկությունը, որքան նրա համապատասխանությունը նկարչի ապրումներին ու տրամադրությանը, ինչն էլ փոխանցվում է գույների, գծերի ու լույսի միջոցով։
Նկարիչը մահացել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզի մերձակայքում գտնվող Լ'Իլ Ադանեում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարգագետին կաղնու առաջ
-
Բնանկար կովով
-
Ագարակ
-
Նկարչի դիմանկարը (1870)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jules Dupré (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jules Dupré — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Дюпре Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժյուլ Դյուպրե կատեգորիայում։ |
|