Ժիրայր Զորթյան
Ժիրայր Զորթյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1911[1] |
Ծննդավայր | Քյոթահիա |
Վախճանվել է | հունվարի 6, 2004[1] (92 տարեկան) |
Կրթություն | Եյլի համալսարան և Եյլի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ժիրայր Համբարձումի Զորթյան (ապրիլի 14, 1911[1], Քյոթահիա - հունվարի 6, 2004[1]), հայ գեղանկարիչ, քանդակագործ, թատերական նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիրայր Զորթյանը ծնվել է 1911 թվականին Քյութահյայում, հայ ընտանիքում։ Նկարչական տաղանդը նրա մոտ ի հայտ է եկել դեռևս երեք տարեկան հասակից։ Եղեռնից մազապուրծ՝ ինը տարեկանում ծնողների հետ հասնում է Պադուա, Իտալիա՝ սպասելով Միացյալ Նահանգներից ստացվող վիզային։ Այս ժամանակաշրջանում հայրը նրան տանում է Եվրոպական տարբեր քաղաքներ, ծանոթացնում արվեստի հրաշագեղ գործերի։ Տասնմեկ տարեկան էր, երբ ընտանիքը հաստատվում է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում։ Ավարտում է Եյլի համալսարանը և ստանում Վինչեսթեր կրթաթոշակ՝ 1.5 տարի ուսանելու Հռոմի ամերիկյան ակադեմիայում։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամերիկայի մի շարք քաղաքներում[2][3]։
- Փասադենայի արվեստի թանգարան, 1953 թվական, Pacific Ocean Park, 1964
- Լոս Անջելեսի համայնքային փառատոն, Պոմոնա, 1969 թվական, հրավիրված նկարիչ անհատական ցուցահանդեսով
- Տղամարդկանց կոմիտեի կողմից հովանավորված փորագրություն, Փասադենայի արվեստի թանգարան
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փոթորիկից հետո»
- «Ապրածները»
- «Իմացության պատմությունը»
- «Թափոր Մեքսիկայում»
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Դեբնի
- Երեխաներ՝ Բերրի, Թոբի, Սեյբուրն, Ալան, Ալիս
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «The Zorthian Ranch». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժիրայր Զորթյանի մասին askart.com կայքում
- Artist's Website
- Zorthian Ranch
- At Zorthian Ranch, a Return to Bohemia Արխիվացված 2014-12-23 Wayback Machine
|