Ժինուս Նեմաթ Մահմուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժինուս Նեմաթ Մահմուդի
Դիմանկար
Ծնվել է1929[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էդեկտեմբերի 27, 1981(1981-12-27)
Քաղաքացիություն Իրան
ԿրոնԲահաի
Մասնագիտությունկլիմայաբան

Ժինուս Նեմաթ Մահմուդի (անգլ.՝ Zhinous Nemat Mahmoudi) կամ Ժինոուս Նի (1929[1], Թեհրան, Իրան - դեկտեմբերի 27, 1981(1981-12-27)), իրանցի օդերևութաբան, որը Բահայի հավատքի հետևորդ էր ու Իրանի ազգային հոգևոր ժողովի անդամ։ Ղեկավարել է իրանական օդերևութաբանական ծառայությունը։ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո բահայիների նկատմամբ հետապնդումները սրվել են, որոնց արդյունքում 1980 թվականին նրա ամուսինը մահապատժի է ենթարկվել, իսկ Ժինուսին ձերբակալել ու մահապատժի են ենթարկել 1981 թվականին։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր ամսագրի տիտղոսաթերթը, 1979 թվական

Մահմուդին ծնվել է 1929 թվականին Թեհրանում։ Մայրն ուսուցչուհի էր, իսկ հայրն ամսագիր էր հրատարակում[2]։ Tehran Mosavar կոչվող այդ ամսագիրը լավ հաստատված և սիրված էր Իրանի շահի օրոք։

Ժինուսին հետաքրքրում էին գիտությունն ու տեղեկատվությունը։ Նա ծրագիր է կազմել` փորձել և գիտելիքներ հավաքել պահպանության նպատակով։ Նա պլանավորել է միկրոֆիլմ օգտագործել, որպեսզի տեղեկատվությունը պահպանվի։

Համալսարանում սովորել է ֆիզիկա և օդերևութաբանություն, որի շնորհիվ աշխատել է եղանակի կանխատեսման բնագավառում։ Եղել է Իրանի առաջին կին օդերևութաբանը[3]։ Ղեկավարել է Ազգային օդերևութաբանական կազմակերպությունը, որն իր երկրի պաշտպանության նախարարության մաս էր կազմում։ Ունեցել է գեներալի դե ֆակտո (փաստացի) կոչում։ Հետաքրքրվել է կանանց իրավունքներով ու ղեկավարել «Ատլաս» նախագիծը, որն ուսումնասիրում էր, թե ինչպես կարող է արևային էներգիան օգտագործվել[2]։

Ամուսնացել է Հուշանգ Մահմուդիի հետ, որը ծրագրեր էր ներկայացնում երեխաների համար։ Բահայի հավատքի հետևորդներ էին ու ունեցել են երեք երեխա[2]։

1979 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն, ու բահայի հավատքը և դրա հետևորդները դրա զոհն են դարձել։ Նրանք կորցրել են իրենց աշխատանքը և ապրել ու աշխատել են գաղտնի՝ կրթության համար իրենց երեխաներին արտերկիր ուղարկելով։ Եղել է բահայի հավատքի առաջնորդը, թեև մի քանի անդամներ սպանվել են։ Այցելել է մյուս հետևորդներին։ 1980 թվականի օգոստոսին նրա ամուսինն անհետացել է առանց պատճառի[2]։ Ժինուսը ձերբակալվել է 1981 թվականի դեկտեմբերի 13-ին հավատքի այլ առաջնորդների հետ ազգային հոգևոր ժողովում։ Մյուս ձերբակալվածները Սիրուս Ռոշանին, Քամրան Սամիմին, Մահմուդ Մաջնուբը, Ջալալ Ազիզին, Մեհդի Ամին Ամինն ու այլք էին։ Սպանվել են գնդակահարությամբ դեկտեմբերի 27-ին[4]։

Նրա գերեզմանի գտնվելու վայրի մասին ընտանիքին տեղեկացրել են ավելի ուշ։ Իրանում մինչև 1998 թվականը մահապատժի է ենթարկվել 200 բահայի հետևորդ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին խնդրել են Պալատի բանաձև (HR274) ընդունել տիկին Ժինուս Մահմուդիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևը «դատապարտում է Իրանի կառավարության կողմից հովանավորված հալածանքները Բահայի փոքրամասնության նկատմամբ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://iranpresswatch.org/post/12688/50-iranian-women-you-should-know-jinous-nemat-mahmoudi/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «50 Iranian Women You Should Know: Jinous Nemat Mahmoudi». Iran Press Watch from Interview with Mona Mahmoudi, daughter of Jinous and Houshang Mahmoudi/Interview with Jinous Mahmoudi in Zan-e Rooz magazine, 1976 /Diary of Jinous Mahmoudi, Boroumand Foundation. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  3. 3,0 3,1 http://www.washingtontimes.com, The Washington Times. «Congress' Iran moment». The Washington Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  4. «Jinous Naimat Mahmoudi- Executed by firing squad in Tehran on 27 December 1981 | Archives of Bahá'í Persecution in Iran». iranbahaipersecution.bic.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.