Ժենյա Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժենյա Ներսիսյան
Ծնվել էհուլիսի 26, 1931(1931-07-26)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 2021(2021-11-04)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3]
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Ժենյա Առաքելի Ներսիսյան (հուլիսի 26, 1931(1931-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2021(2021-11-04)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի թիվ 3 իգական դպրոցում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ 1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2006 թվականին վերադարձել է Երևան ու հանդես եկել Թ. Ուիլյամսի՝ Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը», Ա. Հաթավեյի՝ «Սիրո և մենության միջև» ներկայացումներում։ 2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում։ 2009 թվականից խաղում է Լյուսի Կուպեր՝ Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ[4]։ 2012 թվականին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» մոնոներկայացմամբ[5]։

1995 թվականին մեկնել է Լոնդոն․ որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ[6]։

Մահացել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին[7] Լոնդոնում[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ժենյա Ներսիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Ժենյան ֆենոմենալ երևույթ է. 80 տարեկանում 2 ժամ շարունակ բեմում միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել… այդքան էներգիա ունի։ Նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, ավելորդ երկխոսության մեջ չի մտնում, ուշադիր լսում է պահանջվածը և աշխատում։
- Վահան Բադալյան, ռեժիսոր[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Ժենյա Ներսիսյանը
  2. 2,0 2,1 2,2 Լոնդոնում վախճանվել է վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանը
  3. 3,0 3,1 3,2 Մահացել է Ժենյա Ներսիսյանը
  4. «Ժենյա Ներսիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  5. Անմնացորդ նվիրաբերում բեմին
  6. Արմենիա, Sputnik (20211105T1508+0400). «Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. Մահացել է Ժենյա Ներսիսյանը
  8. «ORER.eu - Լոնդոնում վախճանվել է վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանը». www.orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. Ayvazyan, Gevorg (2021). «Մովսես Խորենացու երկասիրությունների հրատարակությունների պատկերազարդման խորհրդաբանությունը (XVII-XIX դդ.)». էջեր 30–38. doi:10.52971/18294316-2021.1-29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  11. 80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]