Ժան Բուրգուեն
Ժան Բուրգուեն ֆր.՝ Jean Bourgoin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1913[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1991[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Ժան Բուրգուեն (ֆր.՝ Jean Bourgoin, մարտի 4, 1913[1][2], Փարիզ, Ֆրանսիա - սեպտեմբերի 3, 1991[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոօպերատոր։ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժանը ծնվել է 1913 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ 1936 թվականից սկսել է աշխատել որպես կինոօպերատոր։ 1959 թվականին «Իմ հորեղբայրը» ֆիլմում օպերատորական աշխատանքի համար դարձել է կատալոնական «Սուրբ Գևորգ» մրցանակի դափնեկիր[3]։ 1960 թվականին Մար-դել-Պլատա կինոփառատոնում շահել է մրցանակ «Մի աղջիկ ամառվա համար» ֆիլմի համար[3]։ Հայտնի է նաև «Դեդեն Անտվերպենից», «Արդարադատությունը իրականացվեց», «Սև Օրֆեյ» և «Ամենաերկար օրը» ֆիլմերով։
Մահացել է 1991 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1948՝ Դեդեն Անտվերպենից / Dedee d’Anvers (ռեժիսոր Իվ Ալեգրե)
- 1950՝ Արդարադատությունը իրականացվեց / Justice est faite (ռեժիսոր Անդրե Քայաթ)
- 1955՝ Հուսարներ / Les Hussards (ռեժիսոր Ալեքս Ժոֆե)
- 1958՝ Իմ հորեղբայրը / Mon Oncle (ռեժիսոր Ժակ Թաթի)
- 1959՝ Սև Օրֆեյ / Orfeu Negro (ռեժիսոր Մարսել Կամյու)
- 1962՝ Ամենաերկար օրը / The Longest Day (ռեժիսորներ Քեն Էնակին, Բեռնարդ Վիկի, Էնդրյու Մարթոն)
- 1969՝ Ցանկալի ամուսին / L’homme de desir (ռեժիսոր Դոմինիկ Դելուշ)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար Վալտեր Վոտիցի հետ համատեղ եղել է «Օսկար» մրցանակի դափնեկիր[4]։
- 1963 թվականին «Ամենաերկար օրը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 «Jean Bourgoin Awards»։ Վերցված է 2017-09-22
- ↑ «The 35th Academy Awards | 1963»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-22
- ↑ «1963 | Golden Globes» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2017-09-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|