Ժան-Լուի Դյուպոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Լուի Դյուպոր
Բնօրինակ անունֆր.՝ Jean-Louis Duport
Ծնվել էհոկտեմբերի 4, 1749(1749-10-04)[1][2][3]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 7, 1819(1819-09-07)[1][2][3] (69 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինLouise Céleste Tassaert?[5]
 Jean-Louis Duport Վիքիպահեստում

Ժան-Լուի Դյուպոր (ֆր.՝ Jean-Louis Duport, հոկտեմբերի 4, 1749(1749-10-04)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 7, 1819(1819-09-07)[1][2][3], Փարիզ[4]), ֆրանսիացի թավջութակահար, մանկավարժ և կոմպոզիտոր, հայտնի նաև որպես Դյուպոր կրտսեր, որպեսզի տարբերվի իր ավագ եղբայր և ուսուցիչ Ժան-Պիեռից (1741-1818)։

Ժան-Լուին հայտնի է թավջութակի համար գրված իր 21 էտյուդներով, որոնք 1806 թվականին գրված «Essai sur le doigté du violoncelle et sur la conduite de l'archet» աշխատության վերջին մասն են կազմում։ Կոմպոզիտորը գրել է 6 կոնցերտ և ուսւմնասիրություններ թավջութակի համար։

1812 թվականին Ժան-Լուին վերադարձել է Փարիզ, որտեղ հանդիպել է Նապոլեոնին, որը խնդրել է օգտագործել Դուպորի Ստրադիվարիուս թավջութակը՝ բացականչելով «Ինչպե՞ս ես, սատանան տանի, պահում այս բանը, պարոն Դյուպոր»։ Դյուպորն այնքան էր վախեցել, թե հանկարծ Նապոլեոնը կվնասեր իր թավջութակը, որ վերջինս այն ծիծաղելով վերադարձրել է թավջութակահարին։ Իրականում Նապոլեոնը թավջութակի կողմնամասին մի փոքրիկ վնասվածք էր պատճառել, որը դեռ կարելի է տեսնել գործիքի վրա։ Թավջութակը հետագայում պատկանել է Օգյուստ Ժոսեֆ Ֆրանկոմին և Մստիսլավ Ռոստրոպովիչին:

«Էսսե վիոլոնչել նվագելու և աղեղը պահելու մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էսսե վիոլոնչել նվագելու և աղեղը պահելու մասին» աշխատանքը թավջութակ նվագելու տեխնիկայի մասին է, որը գրել է Դուպորի կողմից և տպագրել Փարիզում 1806 թվականին։ 175 էջից բաղկացած ֆրանսերեն տեքստը մանրամասնորեն քննարկում է թավջութակի տեխնիկայի ասպեկտները, որին հաջորդում է 21 Էտյուդ երկու թավջութակի համար՝ բարդության տարբեր մակարդակներով։ Ստեղծագործությունը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն, և այն լայնորեն ընդունվում է որպես գործիքի համար նախատեսված ամենաազդեցիկ մանկավարժական աշխատանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]