Էտյուդ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
FuseesLiszt.JPG

Էտյուդ (ֆր.՝ étude ) ոչ մեծ ծավալի նվագարանային (գործիքային) պիես, նախատեսված որպես վարժություն՝ կատարման տեխնիկական բարդությունը յուրացնելու և կատարողական վարպետությունը բարձրացնելու համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտյուդի ժանրը հայտնի է 18֊րդ դարից։ էտյուդներ գրող կոմպոզիտորների մեջ ավելի շատ հայտնի է Կառլ Չեռնին․ նա հազարից ավել տարբեր տեսակի և տարբեր տեխնիկական մակարդակների դաշնամուրային էտյուդների հեղինակ է, որոնք համախմբված են («Մատների վարժվածության դպրոց», «Ֆուգայի դպրոց» և այլն) ամբողջական շարքի մեջ։ Ֆրեդերիկ Շոպենն էտյուդը հասցրեց մի նոր մակարդակի․ նրա էտյուդները ոչ միայն համարվում են կատարողական տեխնիկայի վարժություններ, այլ նաև ունեն մեծ գեղարվեստական արժեք և հաճախ են կատարվում համերգների ժամանակ։ Կոմպոզիտոր-ռոմանտիկները հաճախ էտյուդները համախմբում են որոշակի խմբերի մեջ, որոնք նման են սյուիտներին։ Դաշնամուրի համար էտյուդներ գրած հայտնի կոմպոզիտորներից են Ռոբերտ Շումանը («Սիմֆոնիկ էտյուդներ», oր. 13), Ֆերենց ԼԻստը («Բարձրագույն հմտության էտյուդներ», որն այլ կերպ կոչվում է տրանսցենդենտային, մեծ համերգային էտյուդներ և այլն), Շառլ Վալանտեն Ալկան ("12 էտյուդներ բոլոր մինորային տոնայնություններում" oր. 39, "12 էտյուդնոր բոլոր մաժորային տոնայնություններում" oր. 35, "Երեք պաթետիկ էտյուդներ" oր. 16, " Երեք խրոխտ սկերցո էտյուդներ" oր.16, " Փայլուն իմպրովիզացիաների երեք խրոխտ էտյուդներ" oր.16," oր․ 12b, "Երեք մեծ էտյուդ" oր. 76, համերգային էտյուդներ "Ասպետ" սի-բեմոլ; մաժոր oր. 17 և "Երկաթե ճանապարհ" ռե մինոր oր. 27,Էտյուդ լյա մինոր, ինչպես նաև "12 էտյուդ ոտքերի համար" պեդալային դաշնամուրի համար), Քամիլ Սեն—Սանսը, Կլոդ Դեբյուսին և այլոք։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն տարբեր գործիքների համար գրված էտյուդներ (հաճախակի նրանց հեղինակները դառնում էին հենց կատարողները, քանի որ էտյուդ հորինելը մեծ երաժշտական հմտություններ չի պահանջում, իսկ դրանց կատարման դժվարություններն իրենց լավ հայտնի էին ): Էտյուդային խմբեր կիթառի համար Մատեո Կարկասի[2], Ֆերդինանդո Կարուլիի[3], Մաուրո Ջուլիանի[4], ջութակի համար՝ Անրի Վիյոտան[5] և Շառլ Բերիո, կլառնետի համար՝ Բորիս Դիկով և Ալեքսանդր Շտարկ[6] և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]